Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/287

Այս էջը հաստատված է

Այժմ խնդրում եմ հարգելի վարչությանը՝ իմ էս հայտարարությունը կցել խորհուրդի արձանագրությանը և նկատել, որ իմ անունը դրված է առանց թոշակի, և էս խնդիրը չդնել քննության ու վիճաբանության առարկա։

1917, նոյեմբերի 5,

Թիֆլիս

275. ԳՅՈՒՏ ԱՂԱՆՅԱՆԻՆ
1917, 20 դեկտեմբերի, <Թիֆլիս>

Բարեկրոն Գյուտ ա<վագ> քահ<անա> Աղանյան, Հայ գրողների ընկերության վարչության անդամ տիկ. Զապել Եսայանը տեղափոխվել է Բաքու տևական ժամանանակով, ուստի վարչությունը խնդրում է Ձեզ, իբրև առաջին փոխանդամի, շնորհ բերել իր նիստերին։

Նախագահ՝
Հ․ Թումանյան
276. ԱՆԴՐԱՆԻԿԻՆ
1917, դեկտեմբերի 23, Թիֆլիս

Սիրելի Անդրանիկ, ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուրի սեղանին բերի ինչ որ ունի և կարող է՝ թե վերահաս վտանգը կանխելու, և թե բաղձալի խաղաղությանը հասնելու համար։

Ես չորս տղա ունեմ, չորսն էլ երկրի կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին, ինչի որ ընդունակ կլինեն։

Ես էլ, անշուշտ, սրանից թանկ ոչինչ չունեմ, հետևաբար ոչինչ չեմ խնայել, միայն թե կարողանանք բոլոր ազնիվ ժողովուրդների