Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/297

Այս էջը հաստատված է

որովհետև դրա մեջ նշանակած էին և զինված խմբեր, էդ խմբերը դեռ չէինք կազմել և նույնիսկ համարում էի ավելորդ, քանի որ զինվորներ ունեինք և միշտ կարողանում էինք օգտվել նրանցից և, վերջապես, զգուշանում էի էդ խմբերը առաջ բերելուց, դրանից էլ ամսական ծախքն էսքան կրճատվեց և, ինչպես խորհուրդր տեսնում է, չի հասնում նույնիսկ տասն և հինգ հազարի։

Հարկ եմ համարում հայտնելու, որ մենք էս կարճ ժամանակում դեռ միայն եղած զանազան ինքնագլուխ խմբերն ու խմբակցություններն էինք ցրվում և հարկավոր մարմիններն ստեղծում, տակավին ազգային տուրքի գանձմանն էլ չէինք դիմել և էս հինգ շրջանից ոչ մի կոպեկ դրամ չենք ստացել։

Ինչպես հիշեցի, Ազգային խորհուրդը փետրվարին ինձ տվել է մի չեկ հիսուն հազար ռուբլու, որ իր ժամանակին զեղջել եմ նույն ճանապարհով ու նույն տեղը, ուր զեղջում էր Ազգային խորհուրդն իր չեկերը և հիսուն հազարի չեկի դիմաց ստացել եմ 42 հազար 500 ռուբլի, այսինքն 15 տոկոս զեղջած։

Արդ, խնդրում եմ, էս գումարը ընդհանուր ծախքից հանելով՝ մնացածը տալ ինձ, որ կարողանամ ետ տալ փոխ աոած գումարները և վճարեմ անվճար մնացած ռոճիկները, այլև մի որոշ գումար հատկացնել լիկվեդացիայի համար։ Թեև եղել են և առաջուց պաշտոնի մեջ մի քանիսը, բայց մինչև մանրամասն հաշիվ ներկայացնելը ռոճիկները պետք է հաշվել մարտի 15-ից մինչև հունիսի 15-ը, այսինքն երեք ամիս3։

Ի դեպ եմ համարում վկայելու, որ մեր պաշտոնյաները ընդհանրապես եղել են պարտաճանաչ ու նվիրված, մեծ մասամբ բարձրագույն կրթության տեր մարդիկ, ոմանք մեծապես տուժել են խուճապների ժամանակ և գրեթե ամենքն այժմ մնացել են բաց։

14 հուլիսի, 1918, Թրֆլիս