Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/299

Այս էջը հաստատված է
287. Համազասպ Համբարձումյանին
<1918, հուլիսի 20, Թիֆլիս>
Հարգելի Համազասպ,

Ժողով պիտի նշանակել․ և՛ նակազի խնդիրը կա, և՛ գաղթականների հանգանակության, և՛ թերևս ուրիշ խնդիրներ կլինեն։

Փողի համար էս երկու օրն են ժողով անելու։

Ձեր Թումանյան

Պ. Հ, Համբարձումյանին

288. ՀԱՄԱԶԱՍՊ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ

<1918, հուլիսի 22, Թիֆլիս>

Հարգելի Համազասպ,

Եթե ուշ չի, չորեքշաբթի նշանակեք, Կարճիկյանի բնակարանում, որովհետև երեքշաբթի շատ եմ զբաղված։

Ձեր Հ․ Թումանյան

Պ. Հ. Համբարձումյանին

289. ՀԱՄԱԶԱՍՊ ՀԱՄԲԱՐՁՈԻՄՅԱՆԻՆ

1918, հուլիսի 26, Թիֆլիս

Հարգելի Համազասպ,

Ուղարկում եմ վրաց կառավարությանը և անգլերենը 1։ Փողը էսօր կամ վաղը կհոգամ։

Հինգշաբթի ժողովը կարող եք անել Արամյանցի տանը № 24 սենյակում։

Ձեր Հովհ. Թումանյան