Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/304

Այս էջը հաստատված է

ամեն ծախք կուղարկեմ և ես էլ կգամ, ամենքին լիուլի կվարձատրեմ:

Ստույգը կարելի է իմանալ Համադանից։ Ես նամակ եմ ստացել տիկին Զապել Եսայանից, Թեհրանից օգոստոսի 29֊ին, գրած Ձեր տանից4, բայց ոչ մի տեղեկություն5։ Լսեցի, որ տիկին Զապելն էլ արդեն Ամերիկա է գնացել։

Խնդրում եմ բարևեցեք տիկին Մաշոյին։

Միշտ Ձեր
Հովհ. Թումանյան

Հասցես՝ Тифлис, Вознесенская, 18․

296. ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս–Գորիս
1918, դեկտեմբերի 14, Թիֆլիս
Սիրելի Անդրանիկ,

Նամակդ ստացա1, շատ ուրախացա, որ դու առողջ ես և գործերդ էլ ավելի լավ են, քան թե պատմում են զանազան մարդիկ։

Նամակիցդ քաղվածքներ կտպագրվեն թե՛ հայ, թե՛ ռուս մամուլի մեջ2։

Թիֆլիս որ եկա, տեսա շատ են տարածել և շատ են խոսում, թե դու լավ դեր չես կատարել Ղարաքիլիսի կռվի ժամանակ։ Ես մի հերքում գրեցի և պարզեցի, թե ինչ որ գրել էին Անդրա—(էստեղ ընդհատեցին, տեսնվեցինք անգլիական հյուպատոսի հետ և շարունակում եմ) նիկին — նա Էլ Էնպես Է վարվել և այլն։ Գուցե պատահել Է թերթի Էդ համարը, կարդացել ես3։

Անգլիական հյուպատոսի հետ այժմ տեսնվեցինք, խոսեցինք քո մասին, թե ինչ ստեր են տարածում։

Մեր Ազգային խորհրդի և մեր կառավարության ապիկարությունների և հանցավոր զանցառությունների մասին