Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/306

Այս էջը հաստատված է

Քեզ պետք է ասեմ, որ Գրիգոր Բուլղարացին և իր ընկերները ուղղակի հանցավոր են Վանա գաղթի բոլոր թշվառությունների մեջ։ էսպես են պատմում և դատապարտում բոլոր եկածները10։

Նույն

297. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

19 դեկտեմբերի, 1918 թ., Թիֆլիս

Հայոց հայրենակցական միությունների կենտրոնական խորհուրդը իր դեկտեմբերի 18֊ի արտակարգ նիստում, քննելով հայ֊վրացական ընդհարման խնդիրը և ի նկատի ունենալով,—

1, որ հարևան ու ազգակից ժողովուրդների միջև առաջ եկած եղբայրասպան պատերազմը հղի է սարսափելի ծանր ու կործանարար հետևանքներով.

2, որ այդ ժոդովուրդների բարյացակամ ու խաղաղ համակեցությունն է միակ գրավականը նրանց քաղաքակրթական հառաջադիմության և քաղաքական ու տնտեսական բարգավաճման.

3, որ այդ երկու եղբայր ժողովուրդների պատմության մեջ եղած համակեցության խախտումը կնշանակի ոճիր գործել այդ ժողովուրդների խղճմտանքի դեմ.

4, որ չկա և չի կարող լինել այդ երկու ազգակից ժողովուրդների միջև և ոչ մի դեպք ու ոչ մի խնդիր, որ անկարելի լիներ լուծել հաշտ ու խաղաղ ճանապարհով.

5, որ այդ համակեցության խախտումը կատարվում է այն ժամանակ, երբ այդ ժողովուրդները մտնում են նոր ու լուսավոր կյանքի շրջանը։

Որոշեց — ա) բուռն կերպով բողոքել կատարվող արյունհեղության դեմ, բ) պահանջել անմիջապես դադարեցնել թշնամական գործողությունները, գ) ընդհարման պատճառները վերացնելու համար անմիջապես գումարել հայ֊վրացական կոնֆերանս, որի իրավասությանը հանձնել նաև մյուս բոլոր վիճելի խնդիրները, դ) տրամադրել երկու կառավարություններին