Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/313

Այս էջը հաստատված է

305. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՏԻՍՅԱՆԻՆ

Թիֆլիս — Երևան

1919, մարտի 8, Թիֆլիս
Заместителю министра председателя Хатисову

Примите, прошу, и передайте всем моим друзьям и знакомым мою душевную благодарность за Ваше милое приглашение меня в Эривань. Я уже обещал председателю нашего парламента, моему товарищу Аветику Саакяну, прибыть в Эривань к тридцатилетию моей литературной деятельности․

Ованес Туманян

306. «ՍԱՔԱՐԹՎԵԼՈ»-Ի ԽՄՐԱԳՐՈԻԹՅԱՆԸ

1919, մարտի 10, Թիֆլիս

Սրտագին շնորհակալ եմ «Սաքարթվելո»֊ի շնորհավորանքների և բարեմաղթությունների համար, որ արել Է իմ թանկագին ընկեր և բարեկամ Տիցիան Տաբիձեի միջոցով։

Ես հավատում եմ՝ գալու Է օրը, երբ բոլոր շովինիստների ջանքերին հակառակ հաղթանակելու Է ժողովուրդների միության ու եղբայրության գաղափարը, ազատության մեջ ավելի ու ավելի են ամրանալու մեր դարավոր եղբայրական կապերը և մեր ինքնուրույնությունը շքեղ ու ինքնատիպ ծաղկելու Է մեր գեղարվեստի ու գրականության մեջ։

Եվ Վրաստանը, որ չքնաղ Է եղել նույնիսկ իր դժբախտության օրերում, ազատ Կովկասի ազատ ժողովուրդների եղբայրության մեջ, պետք Է դառնա ավելի չքնաղ ու ավելի սիրելի։

Հովհ. Թումանյան