Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/32

Այս էջը հաստատված է

եմ բերել և մի նորը, իսկ կիսահագնիլ բրյուկները թողել եմ տանը։

17. ՕԼԳԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Մանգլիս—Դսեղ

<1907>, հուլիսի 3, Մանգլիս

Սիրելի Օլյա,

Ստացել եմ Աշխենի ու Նունիկի նամակն էլ, քոնն էլ1։ Մի՞թե դարձյալ էդքան լու կա։ Արդյոք դեղերը, որ բերիք, չե՞ն օգնում։ Պետք է շորերն ամեն օր դուրս ածել։ Եվ առողջապահական է շատ և վերջապես լվից ավելի ազատ կլինեք։

Ինչևիցե, խամ չեք, գիտեք ինչ պետք է անել։

էս դասագիրքը հոգիներս հանեց2։ Միանգամայն հոգնել ենք։ Վերջապես ամենածանր մասը վերջացրինք, մնացածը հեշտ է։ Բայց անկասկած եղած դասագրքերից ամենալավն է։ Արդեն տպագրության պատրաստություններն ենք տեսնում։

էս տարի չգիտեմ ինչ, բայց եկող տարի, երբ մյուս տարիներն էլ հետը կտանք, կարող է կարգին եկամուտ բերել երեքիս էլ: Ռուստեմը երևի արդեն գնացած կլինի3։ Ափսոս էդտեղ չէի։

Երեկ մի լավ բաղնիս արինք։ Ռսի բաղնիս կար վառել տվինք՝ լողացանք։

Չեմ հասկանում, միայն շկաֆների բանալիներն եք տվել Աքելին, թե սենյակինն էլ:

Իմ էդտեղի գրքերի մեջ թղթեր կային, արդյոք մե՞ջն են, թե չէ։

էստեղ թեև մե-մեն ճաշերին շոգ է լինում, բայց առհասարակ լավ է։ Միայն ջուրը մեր գեղի ջրին չի հասնիլ:

Տերտերը երևի ամառը էդտեղ կմնա4։ Մայրդ էլ լավ կաներ, որ միառժամանակ գար։

Արտիկի, այսինքն Շուլավերի մանկական ներկայացման մասին երեկ գրած էր «Խարիսխում»5։