Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/320

Այս էջը հաստատված է

հայ ժողովրդին, սկսելով Լոռուց — քանի որ նրանից է սկսվելու և նրա դիրքը շատ կարևոր է, առաջարկեցին ես հանձն առնեմ էդ գործի կազմ‹ակերպումն› ու հսկողությունը, անձամբ ինձ հավատալով։ Նրանք խոստանում էին շատ խոշոր գումար դնել էդ գործի վրա, նկատելով էդ դիմադրությունը, դաշնակիցների կռիվը և էդ լեռնաշխարհների և Ղարաբաղի ուժեղացումը։ 1917 թ. դեկտեմբերին և 1918 թվի հունվարին էս միտքը արծարծեցի Հայոց Ազգային խորհրդում և առաջարկեցի մտածել բերդերից ամեն տեսակ մթերք ու զենք քաշել դեպի մեր լեռնաշխարհները — ապահովել և ամրացնել մեծաքանակ թնդանոթներով ու ամեն տեսակ զենքով ու մթերքով։ էսպիսով երկու լավ գործ կլինեինք կատարած — առաջինը մեր ժողով<րդի>․ ․ ․

2 Հրավիրեցին Ազգային խորհրդին ևս մասնակցելու էս գործին, դարձյալ չեղավ նյութապես։

Ես հանձն առա սկսել մի համեստ գումարով՝ փորձելու, թե ինչքան է հեշտ ու հնարավոր, որպեսզի կարողանամ արդարացնել ինձ վրա դրած հույսն ու վստահությունը։ Սկզբի համար ես վերցրի միայն 2 հազար և հայրենակցությունների շրջաններից հանձնաժողովներ կազմելով, հանձնաժողովներն էլ շատ հմուտ մարդիկ, հրավիրվեցին զենք գնելու և տեղափոխելու, և գործն սկսվեց3։

Ես խոսք էի տվել ամերիկյան ներկայացուցչին ամեն գումարի համար մանրամասն հաշիվ տալ, ապա նորը վերցնել։ Դժբախտաբար հանձնաժողովները ժամանակին իրենց գումարն սպառելով — ինձ հաշվի չկարողացան տալ, և ես էլ գումար չվերցրի և նույնիսկ չընդունեցի, երբ իրենք առաջարկեցին, իմանալով, թե եղածն սպառվել է, թե անձամբ ինձ առաջարկելով, թե պ. Բաբաջանյանի միջոցով։ Ես պատճառը հայտնեցի։ էն ժամանակ իրենք իրենց մարդը բերին մեջտեղ, որր կարճ միջոցում, ավելի հեշտ ու էժան բավական զենք ու զինամթերք հասցրեց մեզ։

Հենց էդ ժամանակ էլ ես էստեղից հեռացա Ղարաքիլիսա4, իբրև Ազգային խորհրդի ընդհանուր լիազոր, և այլևս