Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/331

Այս էջը հաստատված է

Այդ ռոճիկները կազմում են առ 15 ապրիլի մոտավորապես 70,000 ռ.։

Ինչպես վերն ասացի, 40.000 ռ. էլ պարտք ունի արած հանձնաժողովը, այնպես որ հանձնաժողովի գործերը լիկվիդացիայի ենթարկելու համար անհրաժեշտ է 110․000 ռ․։

Եթե հանձնաժողովի գործերը լիկվիդացիայի ենթարկենք, կիսատ կմնան բաժինների վարիչ պ․ պ․ Լեոյի, Տ. Հովհաննիսյանի և գեներալ Կուլեբյակինի աշխատությունները և բոլորովին անմշակ կմնան տասնյակ հազարավոր մեզ ուղարկած հայտարարություններ անհատական վնասների մասին, մի քանի միլիարդ ռուբլի գումարի, այսինքն այն վնասները, որ կրել են անհատական խոշոր կամ մանր տնտեսություններ, գործարաններ և այլն ունեցող հայերը և առհասարակ քաղաքաբնակ հայերը։

Այդ կարգի հայտարարություններ մեծ թվով մենք ստացել ենք նաև Ալեքսանդրապոլից (պ․ Լ․ Սարգսյանի միջոցով), Հյուսիսային Կովկասի գաղթականությունից (պ․ Գր. Չալխուշյանի միջոցով) և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի մինիստրությունից և չնայած մեր արած ազդին, թե հայաարարությունների ընդունելությունը դադարեցրել ենք, այժմ էլ շարունակ ստանում ենք բաղմաթիվ հայտարարություններ փոստով Կովկասի բոլոր անկյուններից, և Հյուսիսային Կովկասից վերադարձող գաղթականների մեջ հուզմունք է տիրում այն առթիվ, որ ոչ ոք չի ուզում զբաղվել իրենց վնասները պարզելու հարցով։

Բացի այդ, մեր կենտրոնական Քննիչ հանձնաժողովի նախաձեռնությամբ Շուշի քաղաքում կազմակերպված համանման հանձնաժողովը ստացել է մոտ 10.000 հայտարարություն Ղարաբաղի բնակիչներից և քննելուց հետո ներկայացրել է անգլիական հրամանատարությանը։ Այդ աշխատանքների վրա Շուշվա հանձնաժողովը ծախսել է 50.000 ռ․ որ փոխարինաբար վերցրել է մասնավոր անհատներից, ուստի մեր միջոցով խնդրում է Հայաստանի Հանրապետությունից 50.000 ռ. այդ պարտքը վճարելու համար։

Ավելորդ չի լինիլ հիշատակել այն իրողությունը, որ ժամանակին