Քո գնալուց հետո Լյուսին մեզ չի հեռախոսել։ Ասում են՝ Լևոնը գալիս է Երևան։ Ես վախում եմ մինչև նրա Երևան գալը դու արդեն մի նոր պատմություն լինես սկսած, քեզ ի՞նչ կա։
Փափազյանն եկավ, գալիս է և շտապում եմ վերջացնեմ։
Արի։
էդ ինչ նամակ ես եղել ինձ գրած, որ հետո որոշել ես չուղարկել։ Ով գիտի հազիվ մի խելոք բան ես գրել, էն էլ ոչնչացրել ես1։
Դուք մեզ եք տեսնում երազում՝ մենք էլ ձեզ։ Դե վերջապես եկեք, որ աչքով տեսնենք։
էսօր ու երեկ շատ դես-դեն ընկա, որ ձեզ համար բան ուղարկեմ — ասի միրգ ուղարկեմ՝ ասում են՝ չի կարելի և դժար է տանելը, ասի՝ շոր առնեմ, կտոր, էն էլ մայրիկն ասում է էնտեղ նրանք կարողը չեն, էսա կգան էստեղ, ինչ ուզեն էն կառնեն։ Ասի դուխի ուղարկեմ, էն էլ հազար մանեթ մի փոքրիկ ֆլակոնը, և իհարկե, ոչ թե էն դուխին, որ անցյալ տարի առանք։ Մի խոսքով ամեն բան մնաց ձեր գալուն։
Անուշ ջան, ինչ լավ է, որ դու էդքան հողով ձուլված ես մեր հայրենիքի հետ, և ինչ վատ է, որ հենց ձեր ժամանակ ամեն բան փչացավ մեր հայրենիքում — Լոռի։ Բայց էլի, հետո մի բան կանեմ էնտեղ։ Նանը, խեղճը շատ կոտրված, շատ խորտակված գնաց Արտաշի շորերը գրկած2, և ինձ թվում է, որ նա էլ երկար չի ապրիլ։ Երեկ գիշեր էլ նրա վրա շատ վատ երազ տեսա։