Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/341

Այս էջը հաստատված է

Համլիկիցն ու Նվարդիցն էլի նորից մի մեծ արկղ խաղող ստացանք, մի արկղ դեղձը և մի կես փութ իշխան ձուկը։ Լավ գինի էլ ունենք, բոլ առել եմ, կրուշոն ենք շինում։

Նրանց համար էսօր բաներ ենք ղրկում, իսկ ձեզ համար ասում են՝ կգան։ Դե շուտ եկեք։

Ահարոնյանների Արփիկը երեկ պիտի գնար Երևան, որ փող ձեռք բերեր կառավարությունից, հանկարծ հեռագիր ստացավ, որ ինքն ու Բաբիկը գնան Փարիզ, և գնում են։ Բավական զարմանալի է, թե էս ծախքերը ո՞վ է անում: Հենց Փարիզ հասնելը…

Ձեզ համար միայն մի քիչ կոնֆետ ենք ղրկում։ Ւսկապես, որ շատ բան ղրկենք՝ էլ գալ չեք։

Վերջապես, առայժմ մնաս բարով, շատ համբույրներով՝

հայրիկ
329. ԱՇԽեՆ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Թիֆլիս—Կարս
<1919, հոկտեմբերի 11, Թիֆլիս>
Աշխեն ջան,

Ինչպես երևում է Կարսը հավանել ես, բայց ստիպված ես լինելու կրկին Երևան փոխադրվես։ Գիդային, ասում են, չեն ուզում Երևանից բաց թողնեն։

Նամակներիցդ երևում է, որ արդեն մրսում եք։ Դե շուտ եկեք, քանի էդտեղ ավելի չի ցրտել, էստեղ էլ լավ ժամանակն է։ Եղանակները լավը, ամեն բան էլ լիքը, մինչև անգամ թանկություն՝ ինչքան կուզես։

Նամակներդ որ կարդացի՝ վեր կացա գնացի տաք շորումոր գտնելու, և, չես կարող երևակայել, պատրաստի ուղղակի ոչինչ չկա։ Կա նոր եկած կտորմտոր, էն էլ մայրիկը չթողեց, ասում է նրանք կարելու հո չեն, շուտ էլ գալու են։