Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/342

Այս էջը հաստատված է

Բոբիկի համար արջի շոր չգտա, բայց որ գա, հեշտ է, մի բան կանենք, որ արջ դառնա։ Դրան մարդ դարձնելն է դժար, արջ դարձնելը հեշտ է:

Տերտերն է մի քիչ տաքություն տալիս, և իսկի էլ չես կարող երևակայել, թե ինչ ողբերգություն է դուրս եկել ու ինչ սարսափ է ընկել քաղաքի վրա։ Ես մտածում եմ լուրջ, որ վախիցը կարող է մի վտանգ պատահել։

Մուշեղն ու Մարուսյան ճիշտ որ լավ են իրար գտել։ Ես կարծում եմ դրանք էդպես էլ կմնան1։

Ձեռները կրնկնի — կուտեն, չի ընկնիլ — սոված կմնան։ Էհ, էդ էլ մի բան է։ Առածն ասում է՝ անգույնն էլ մի գույն է — բեդռանգ դա բիր ռանգ դըր։

էսօր Երևան կարգին պասիլկա ենք ղրկում։ Համլիկը, ճիշտ է, շուտ-շուտ մեզ համար սաղվաթ է ղրկում [1], բայց հետն է, երեսներս վեր է բերում՝ ասում է՝ էնքան ձեզ համար բան ղրկեցի, որ քանդվեցի, դուք էլ ինձ համար ղրկեցեք, և ցուցակներ է ղրկում, թե ինչ կարելի է ղրկել, օրինակ — շորեր, ոտնամաններ և էս տեսակ համեստ բաներ։

Դու քո նամակում գրել ես, որ շատ բան չղրկենք, որ տիկնոջր նեղություն չլինի։ Մերոնք էլ բան չեն ուղարկում, որ տիկնոջը իսկի նեղություն չլինի։ Միայն ես եմ Բոբիկի համար մի երկու ֆունտ կոնֆետ ղրկում, որի համար Արփոյին հարյուր ռ. ոտնաքրեհ եմ տվել, որ գնա առնի։

Բա′, էսպես ենք ապրում։ Դե, եկեք։

Համբույրներ Բոբիկին ու ամենքիդ և շատ բաբեներ ծանոթներին։ Ջերմ համբույրներով՝

հայրիկ
  1. Սաղվաթ — նվեր (թուրքերեն)