Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/347

Այս էջը հաստատված է

1920

334ա. ԳՐԻԳՈՐԻ ԴԻԱՍԱՄԻՁԵԻՆ

<1920, հունվարի 12, Թիֆլիս>

Իմ թանկագին Գրիգոր Նիկոլաևիչ,

Սրտանց շնորհակալ եմ, որ դու հիշում ես մեր գրականությունն ու գրողներին էն ժամանակ, երբ մենք գրեթե մոռացել ենք մեր ազգային ամբողջությանն ու ամեն մեկիս հասած ծանր հարվածների տակ։

Այո′, մեզ հասած դժբախտությունը վեր եղավ մեր ուժից ու կարողությունից։ Սակայն էս էլ կանցնի։ Առաջին անգամը չի, որ հայ ժողովուրդը էս տեսակ աղետ է տեսնում։ էլ է տեսել և նորից ոտի կանգնել նորից վերաշինելու և ստեղծագործելու համար։

Երանի թե նա էսպես էլ կարողանար էս ալեկոծությունների միջից դուրս գալ անփորձանք, ազատ ու վերածնված։

էս համատարած աղետների ծովի մեջ Վրաստանը միակ անկյունն է, որ ազատ է մնացել սովից, սրածությունից ու համաճարակից և խանդով զբաղվում է յուր ներքին վերաշինության աշխատանքով։

Ես երբեք չեմ կասկածել, որ հայն ու վրացին, Վրաստանն ու Հայաստանը ամենալավ հարևաններ պիտի լինեն, ավելի լավ, քան երբևիցե, և նրանց գրականություններն էլ իրենց միջի ամենավսեմ կապը։

Հենց էսօր էլ շատ է սերտ ու անկեղծ էդ կապը մեր մեջ։

Եվ դեռ ավելի կամրացնենք։ Դրան ապացույց քեզ լավ հայտնի հայ ու վրացի գործիչների ձեռնարկած «Կովկասյան ազգերի կուլտուրական միության» գործը և հայ ու վրացի