Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/352

Այս էջը հաստատված է

որ ավելի երկար ու ավելի բարձր թնդացնեք վրաց ազնիվ ցեղի սրտի խոսքը՝ Ձեր մայրենի ժողովրդի մեծության և ընդհանուր լուսավորության ու եղբայրության համար։

Կեցցե՜ գեղեցիկ Վրաստանի գրականությունը։

Կեցցե՜ մեր եղբայրը՝ Դավիթ Կլդիաշվիլին։

Ձեզ խորապես հարգող՝
Հովհ. Թումանյան
339. ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆԻՆ
Թիֆլիս – Երևան
1920, մարտի 16, Թիֆլիս

Эриван, министру народного просвещения

Матенджян тяжело болен, крайне нуждается. Прошу сделать возможное телеграфно․

Ованес Туманян
340. ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼՅԱՆԻՆ
Թիֆլիս – Երևան
1920, ապրիլի 2, Թիֆլիս

Հայաստանի Հանրապետության կրթության և արվեստի պ. մինիստրին

Քաջածանոթ լինելով հայ դրական մարդկանց վիճակին՝ գալիս եմ հայտնելու և վկայելու, պ. մինիստր, որ նրանք ընդհանրապես գտնվում են վերին աստիճանի ծանր դրության մեջ, և խնդրում եմ արտակարգ կերպով օգնության հասնեք մեր էդ թանկագին ուժերին, որոնք կազմում են հոգևոր Հայաստանը։