Այս էջը հաստատված է
Միառժամանակից հետո թերևս նրանցից ոմանց համար արդեն ուշ կլինի ամեն օգնություն։
Հայ գրողների ընկերության նախագահ՝
Հովն. Թումանյան
<1920>, ապրիլի 9, Թիֆլիս
Խնդրում եմ երեկոյան շնորհ բերեք մեզ մոտ միասին թաթախվենք:
Հ. Թումանյան
<1920, ապրիլի 30, Թիֆլիս>
Հայ գրողների գերդաստանը ծանր կորուստ կրեց ի դեմս անժամանակ վախճանված Վրթ․ Փափազյանի, որի խոշոր տաղանդը վառ կերպով լուսավորում Էր հարազատ ժողովրդի տառապանքները և զարթեցնում Էր լավագույն զգացմունքներ։ Հայ գրողների ընկերությունը ցավելով, որ հեռագիրը ուշ ստանալու պատճառով չկարողացավ իր ներկայացուցիչը նշանակել թաղման հանդեսին, հայտնում Է իր խորին վիշտը իր տաղանդավոր եղբայրակցի մահվան առթիվ և որոշել Է մոտիկ ապագայում նրա հիշատակին նվիրված սգահանդես նշանակել։