Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/356

Այս էջը հաստատված է

Երևի թերթերում կարդացիր, որ բժիշկների կոնսիլիումը խիստ կարգադրություններ է արել, արգելել է ինձ այցելուների ընդունել և գործով զբաղվել1։

Բանն էն է, որ սիրտս խարաբ դուրս եկավ։ Ասենք առաջ էլ էր չարություններ անում, բայց վերջերս ավելի համը հանեց, և սրա խաթեր ես էլ ընկա էսպես պատժի տակ։

Ճիշտն ասեմ, ես էլ էի շատ ուզում հանգստանամ ու գրականությամբ պարապեմ, բայց չէր լինում և չի լինում։ էս մասամբ լավ եղավ, որ փակեցին տանը (թեև էլի օրական մի քանի մարդ մոտս լինում են կանդրաբանտով)։ Ասում եմ մասամբ, որովհետև սրանով բան չի դառնալ և մտքումս կա — վաղուց — տեղափոխվել Լոռի, հարմարություններ ստեղծել իմ սիրած բնության մեջ, հարազատ ժողովրդի մեջ ու և′ հանգստանալ, և′ պարապել2։ Իհարկե, սրա հետ ինչ-ինչ դժվարություններ կան կապված, բայց էդ դժվարությունները պետք է հաղթեմ ու էս մուրազս տեղ հասցնեմ։ Կարծում եմ մեր կառավարությունն էլ իր կողմից կօգնի։ էսքան տարի մտածել եմ պարապեմ ու չեմ կարողացել պարապեմ, միշտ հետաձգել եմ։ Սրանից դենն էլ հետաձգել չի լինիլ։ Ոչ միայն ժամանակս է անց կենում, այլև հենց ինքս էլ եմ անց կենում։ Բայց ինձ ուժեղ կերպով էսպես է դրդում ու տրամադրում մեր նոր կյանքր, նոր Հայաստանը։ Ամեն մարդ այժմ պետք է իր տեղր ամուր կանգնի և ավելի եռանդով անի իր անելիք գործը։ Եվ մենք շատ բան պետք է անենք ու կարող ենք անել։ Ես զարմանալի մեծ հավատ ունեմ ու մեծ կարծիք մեր ցեղի հոգևոր ու բարոյական կարողության (պոտենցիա) վրա։

Թե տաճկական վերջին փորձանքից էլ ազատվեցինք — ամեն բան շատ լավ կգնա, իմն էլ ընդհանուրի հետ3։

Բայց էս խորհրդածությունից կամ հիվանդի զառանցանքներից քեզ օգուտ չկա, եթե նաղդ մի օգուտ կա քեզ էդ էն է, որ նամակիս հետ երկու քառյակ եմ ուղարկում, գուցե թե դրանով կարողանամ քու խմբագրական ցասումը մեղմել4, մինչև Աստված ողորմած է, հետո էլ՝ այսինքն ամառը — «Մերոնք» կուղարկեմ։ Իհարկե, եթե գրեմ։

Ա՛յ տղա, էս անտեր տաքությունից չեմ կարողանում