Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/357

Այս էջը հաստատված է

կարգին գրեմ, չգիտեմ կարողանալու ես կարդաս, թե չէ։ Մրսել եմ, ինչ ա — չգիտեմ։ Շատ սիրով ու կարոտով բարև ամենքիդ և տերն մեր Հիսուս Քրիստոս եղիցի ընդ ձեղ և ընդ ամենեցուն, ամեն։

Քո Հովհ. Թումանյան

347. ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ

Հայաստանի Հանրապետության

հանրային կրթության և արվեստի մինիստրությանը

Ստացա Մինիստրությանդ տարուս № 2288 գրությունը1, որով ինձ, իբրև հայ հեղինակի հատկացնում եք 30.000 ռ․։ Խորասիրտ շնորհակալ եմ, որ մեր կառավարությունը՝ ինքը տակավին չապահոված՝ մտածում է հայ հեղինակի ապահովության մասին։

Խնդրում եմ ինձ հասանելիք գումարը հանձնեք իմ որդի Համլիկ Թումանյանին, որին լիազորել եմ ստանալու։

Հուվհ. Թումանյան

1920, հունիսի 15,Թիֆլիս

348. ԱՇԽԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս – Դիլիջան

<1920>, հուլիսի 12, <Թիֆլիս>

Աշխեն ջան,

Նամակդ՝ երկրորդը, իրիկունը ստացանք1, իսկ առաջինը չենք ստացել։ Շատ Էինք անհանգիստ։ Վերջապես հանգստացանք։ Հեռագրիցդ հետո ես շարունակ մտածում Էի, թե ուտելիքի կողմից շատ եք զուրկ, ուզում Էի գրեմ, թե եկեք, եթե Էդպես նեղ դրություն Է ստեղծված։

Ես Էլ Մանգլիսը թողեցի, ճանապարհի պատճառով, Կոջոր բռնեցի 5 սենյակ 30 հազարով, երկուսը ուրիշին