Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/366

Այս էջը հաստատված է

առա։ Ալյուր եմ պատվիրել։ Յուղ ու պանիր եմ պատվիրել Ղարաքիլիսա, Զոհրաբյանի միջոցով։ Տերտերը Շուլավերից եկավ։ Մեզ համար ցորեն չեն առել։ Մի խոսքով, էս թողնենք։

Բաղերում (ձերոնց) ոչ մի ճիթ խաղող չկա։ Տերտերը մի քիչ կազդուրվել է, բայց էլի վատ է։

Մի հինգ հազար ռ. եմ ղրկում բոներով2, կտաք Շանթին ու շատ բարով կանեք։ Նամակ կգրեմ3։

Երեկ Մարիամն4 ու երեխեն մեզ մոտ էին։ Դերենիկից բոլ բամբասեցինք։

Գալու ժամանակ երևի Դսեղ կանցնեք։ Բայց էնտեղից գալը դժար կլինի։ Առանց էն էլ մեր երկաթուղին կարգին չի բանում։

Վարյան եկավ․ ուզում է ետ գնա, մորն ու եղբորը Գրոզնուց բերի։ Շատ է փոխվել ու փչացել։

էստեղ հրաշալի եղանակներ են և ամեն բան լիքը։

էս երկու օրս նոր բաներ եմ ուղարկում Ամերիկա Սադյանի մի ծանոթի միջոցով։ Խաչատրյանն էլ էս ամսի վերջերին կգա։ Երեխանց համար շորեր առանք, կարում են. Արփոն ու Արեգն էլ մտան պոլիտեխնիկում։

Համլիկի համար պաշար պատրաստեցեք։ Ես էլ ուզում եմ ղավուրմա շինել տամ ձմեռվա համար։ Դե լավ մնացեք։

Համբույրներով՝ Հովհաննես

355. ԱՇԽԵՆ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս– Երևան

1920, հոկտեմբերի 9, Թիֆլիս

Աշխեն ջան,

էս նամակը գրում եմ քեզ հատկապես Անուշի մասին։ Արմենակն ասում է՝ Անուշը էս մոտ օրերը պիտի նշանվի։ Հենց Անուշը ինքն է ասել։ Լավ չեմ հասկանում կատակ է,