Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/38

Այս էջը հաստատված է

Նրանք առաջարկեցին իրենց մոտ մնամ։ Բայց Ավետյանը նրանց կողքին էր ու ավելի ազատ — էնտեղ գնացի7։

Վճռեցինք, որ դասագրքի համար ումից բան վերցնենք՝ վճարենք, ով էլ մեզնից վերցնի՝ նույնպես վճարի։

Այնպես եղավ, որ առաջին տարում միայն Աղայանից մի երկու−երեք կտոր ուզեցինք դնել։ Նամակ պետք է գրեինք, թե ի՞նչ ես ուզում դրա համար, ես չհամաձայնեցի։ էդ կնշանակեր, թե դու էլ ինձ վճարի, մանավանդ ինքը շատ ու շատ ավելի է վերցրել։ Այժմ Լիսիցյանն ու Շանթը նամակ են գրել, որ նա մեր գրքից օգտվի, մենք՝ նրա, եթե կուզի։

Իհարկե, այս նրա համար շատ է ձեռնտու։

Տեսնենք ինչ կպատասխանի8։

«Խաթաբալայի» վերջին №-ում էլ մեր դասագիրքն ու մեզ նկարել են9։

Գուցե Մանգլիսից վերջին նամակս լինի։ էս հովերից հիմի հանկարծ ընկնելու եմ Թիֆլիսի շոգերը։

Ծանոթները միշտ հարցնում են ու բարևում։

Մի ուլիկի հեքիաթ եմ գրել, անունը դրել եմ «Սևուկ», դու էլ էդտեղ երեխի անունն ես Սևուկ դրել10։

Բարևներ և համբույրներ ամենքիդ՝
քո Օհանես
23. ԱՆՈՒՇ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Մանգլիս — Շուլավեր
<1907>, օգոստոսի 3, Մանգլիս

Հայրիկը իր Անուշին, որ նամակ գրի։

Քո պատկերը գրքումն ենք դրել1։

24. ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Մանգլիս — Շուլավեր
<1907>, օգոստոսի 3, Մանգլիս

Նվեր «Ֆավուստի» հեղինակը «Քաջ նապաստակի» հեղինակին։

32