Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/387

Այս էջը հաստատված է

Հովհաննիսյանի տունը։ Եկել են էնտեղից տարել բանտարկել, իսկ մյուս օրը բանտից հանել ու տարել նոր վեհարանի առաջ սպանել։

Խեղճ Ստեփան, խեղճ տիկին Կատարինե։ էլ նրանք ինչպես են ապրելու։ Խեղճ Լևոն, էնքան ջահել, էնքան պատրաստված

Ես գալուց մի երեք օր հետո հիվանդացա։ Գրեթե նոր եմ վեր կացել անկողնից։ Այժմ լավ եմ։ Բայց էլ չեմ ուզում էն նույն ճամփով վերադառնամ, մանավանդ Աշխենն ու Հովիկն էլ հետս են լինելու։ Սպասում եմ երկաթուղուն, իսկ եթե երկաթուղին ուշացավ, էնպես կգամ։ Վերջապես էստեղ դեռ գործ ունեմ, պետք է վերջացնեմ։

Դե′հ, բարի գիշեր, քնում եմ, որ ձեզ տեսնեմ երազում, մինչև իրոք կտեսնեմ էսքան երկար տարիներ չտեսնելուց հետո։ Ասում եմ էսքան տարի—այո′, էս, ինչ որ ես ապրեցի, շատ ու շատ տարի արժեր․․․ Եվ այժմ միմիայն դեպի ձեզ է ձգտում ձեզ շատ ու շատ կարոտած

հայրիկը

372. ԳՐԻԳՈՐ ՍԱՂՅԱՆԻՆ

Երևան—Թիֆլիս

1921, ապրիլի 8, Երևան
Գրիշա ջան,

1Մերոնց նամակը, իհարկե, կկարդաս։ Գրածը էլ չեմ կրկնում, ավելն էլ գրել չեմ կարող — կամ չարժե, կգամ կխոսենք։ Շատ եմ կարոտել քեզ հետ նստելու զրույց անելու։ Քո մասին էստեղ խոսել ենք մի քանի անգամ, հիշել ենք, և զարմանալի է թվացել։ Ասում եմ զարմանալի, որովհետև երբ էս տեսակ հանգամանքներում խոսում ես խաղաղ օրերի, ուրախ ընկերների մասին՝ քիչ է մնում լաց լինես, ու չես հավատում։ Գալուս երկրորդ թե երրորդ օրը իմացրի ձերոնց։ Հարսդ եկավ մի շատ խառնված ժամի՝ երբ մոտս մարդիկ Էին