Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/39

Այս էջը հաստատված է
25. ԱՐԵԳ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Մանգլիս — Շուլավեր
<1907>, օգոստոսի 3, Մանգլիս

Իր մոխրոտ Արեգին:

Հայրիկը
26. ԲԱՔՎԻ ՀԱՅՈՑ ԿՈՒԼՏՈՒՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԲՅՈՒՐՈՅԻՆ
Թիֆլիս– Բաքու
Բաքվա հայոց կուլտուրական միության
հրատարակչական մասնաճյուղի բյուրոյին

Ստացա հարգելի բյուրոյի № 76 գրությունը1, որով իմ «Սասունցի Ղավիթը» հրատարակելու ցանկությունն Է հայտնում և ուզում Է իմանալ իմ պայմանները։

Եթե գիտենայի քանի օրինակով Է տպվելու, անշուշտ շատ ավելի պարզ ու հեշտ կասեի իմ խոսքը։

Բայց քանի որ այդ առաջարկը չկա, [որ ես կարճ պատասխանեմ], պետք Է անցյալի փորձն ու օրինակը բերեմ։ <<Ստ. Լիսիցյան և ընկ.» հրատարակչական ֆիրման մի 3 տարի առաջ ինձնից առավ նույնպես «Սասունցի Դավթի» և այլ գրվածքների առանձին արտատպության իրավունքը, տպեց 2400—2600 օրինակ, թերթին վճարեց 100ռ.2։

Եթե այս պայմանը ձեռնտու Է բյուրոյին, կարող Է վերջացած համարել համաձայնությունը, իսկ եթե ոչ՝ կխնդրեի բարեհաճեր իր առաջարկն աներ մանրամասն ու որոշ։

<1907, սեպտեմբեր, Թիֆլիս>