Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/390

Այս էջը հաստատված է

Դերենիկն ի՞նչ է անում։ Բանից դուրս է գալիս, նրան գործով են ղրկել․ կարծում եմ այժմ պիտի գա․․․

Խեղճ Նիկոլը հիվանդ էր, էնպես էլ գնաց։ Շանթն էր մոտս․ նա մի օր առաջ էր հեռացել7։ Մի խոսքով էնքան մարդիկ, որ երևակայել չեք կարող։ Եվ զուր, ուղղակի զուր, մանավանդ էն խեղճ Կոջոյանը, ինչպես է գնալու, ես չեմ հասկանում։

Երեկ և առաջին օրը ճաշի էի, մի օր իտալացիների մոտ, մյուս օրը՝ ամերիկացիների։

Փախածների ընտանիքների համար գնացի Կասյանի մոտ — թե կարո՞ղ են ազատ համարվել կամ հեռանալ։ Հայտնեց, որ բոլորն ազատ են և դուրս են գալիս թաքստոցներից։

էլեկտրականությունը շատ է թույլ, մի կտոր մոմ էլ ունեմ — հանգչում է—ստիպված նամակս վերջացնում եմ։ Ձեզ լավ պահեցեք մինչև գամ։ Անվերջ համբուրում եմ ամենքիդ։ Ջերմագին բարևներ և համբույրներ բոլոր մոտիկներին։

Հայրիկ

374. ԱՐԵԳ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս — Երևան

<1921>, հունիսի 20, Թիֆլիս
Արեգ ջան,

էս քանի ժամանակ է ուզում եմ քեզ նամակ գրեմ՝ չի լինում։

Ես կարծում էի, որ գնաս գավառները՝ երկար կմնաս։ Էդ ինչքա՞ն շուտ վերադարձար և ե՞րբ հասար ամեն տեղ։

Արդյոք էլ նորից գնալո՞ւ ես, թե չէ. և կամ Թիֆլիս գալո՞ւ ես, թե չէ։ Լավ կանես մի անգամ գաս։

էդտեղից եկած վերջին տեղեկությունները շատ վատ ազդեցին ինձ վրա։ Խոսքս Զանգեզուրի հետ կապված անցքերի մասին է, Զանգեզուրից սկսված նոր «արշավանքի» և