Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/396

Այս էջը հաստատված է

և ազատվելը դժվար կլինի։ Մեր կողմից միամիտ եղիր։ Ինչպես գրեցի՝ բոլորս առողջ ենք և ապրում ենք լավ — ժամանակին նայած։ Շուտով նամակ գրի։ Կարծեմ մյուսներն էլ են նամակ գրում։

Համբույրներով՝ հայրիկդ

379. ԱՇԽեՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս — Ձաղվեր

1921, հուլիսի 30, <Թիֆլիս>

Աշխեն ջան, թեև էնսպես էլ եղավ, ձեր գնալու հենց մյուս օրից մեր ապրուստը հանկարծակի շատ ավելի փոխվեց, բայց դրա հետ միասին տանից՝ Դսեղից շատ ծանր լուր առանք, թե Արշավիրը մեռել է։ Տիֆ է ընկել, հետո գնացել սարերը, մրսել ու բժիշկ էլ չի եղել, դեղ էլ, և էսպես — մեր ահագին քարվանսարայի նման տունը ավերվում է տարեցտարի։

Քո գնալուց հետո էլ Գիգան ինձ հետ խոսեց ձեր գործի մասին1։ Ես էլ ասի, ինքն էլ մասամբ համոզված է, որ անբուժելի և անուղղելի մի գործի մասին ենք խոսում։ Նա կարծում էր՝ կարելի է նյութական միջոցները կուղղեն և հատկապես հույս ուներ իր ձեռնարկած գյուղատնտեսական գործի վրա, բայց մի երկու օրից հետո եկավ հայտնեց, որ էդ գործը քանդվեց, ինքը այստեղից հեռացավ ինչ-որ անհամաձայնության պատճառով, և նույնիսկ բոստանից էլ գուցե բան չտան, խաբեն։ էն, ինչ որ ես ասի էն գլխից։ Ուզում է մի գործ գտնի։ Տեսնենք։

Մենք լավ ենք։ Քաղաքն էլ հով է, մինչև անգամ շատ հով։

Սաղյանները գալիս են, որ ձեզ համար շատ մեծ բան է. մանավանդ Գրիշան էլ է գալիս մի քանի օրով։

Նրանց հետ մի 4-5 ֆունտ շաքար եմ ղրկում 2 ֆունտ խավիար։ Վրա չհասցրի փող ղրկեմ, էն էլ հետո։