Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/408

Այս էջը հաստատված է

Նարիմանին էլ եմ ասել, որ քեզ ղրկեն։ Մյասնիկյանին էլ կխնդրեն, որ մեր տան համար մի բան գրի, ուր հարկն է։

Վրաց կառավարությունը և գրողների միությունը վճռել են և որոշել համարել ինձ ընդհանուր — թե հայերենը և թե վրացիներինը — իբրև երկու ժողովուրդներին կապող մեկը և իբրև բացառություն՝ էստեղ էլ են նշանակել թոշակ3։ Գրում եմ Աշոտին4, որ էդտեղի թոշակը—առաջին ամիսը հատկացնեն Հայաստանի սովյալներին, իսկ էստեղինը — առաջին ամիսը՝ երեխաներին (երեխաների շաբաթ է), երկրորդ ամիսը — Ռուսաստանի սովյալներին5

Մենք ամենքս լավ ենք։

6Տանեցիք եկան բեռնավորված։ Աստղիկն էլ հետներն էր, հենց նոր գնաց։ Համլիկը հասել է Պոլիս։ Բարևիր Հայկին և տիկնոջը:

Արի։

Համբուրում ենք ամենքս՝

հայրիկ
390. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ
1921, հոկտեմբերի 21, Թիֆլիս
Սիրելի Գարեգին,

Խնդրում եմ առանձին ուշք դարձնեք, որ պ. Փիլիպոս Վարդազարյանն իր ժամանակին սատանա իր պայոկը։ Ինքը չի կարող շարժվել, ոտից զրկված է։

Շատ շնորհակալ պիտի լինեմ1։

Բարևներով՝
Ձեր Հովհ. Թումանյան,