Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/410

Այս էջը հաստատված է

392. ՎՐԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈԻԹՅԱՆԸ

<1921, հոկտեմբերի երրորդ տասնօրյակ, Թիֆլիս>

Ես, իբրև մի բանաստեղծ մարդ, անհունորեն սեր տարածելով առհասարակ դեպի ժողովուրդները — առանձնապես ուժեղ սիրել եմ մեր եղբայրակից վրացի ժողովուրդը, որի մեջ անց եմ կացրել իմ կյանքի մեծագույն մասը և որի հետ կապված եմ շատ [թանկագին] խոր ու ամուր կապերով։ Եվ վերջապես կա նաև մի հանգամանք, որ վրացուն պատահելն ու ծանոթանալն է բանը, իսկ նրան սիրելուց հեշտ բան ես գրեթե չգիտեմ։ Եվ հանկարծ էդքան բնական ու հեշտ մի բանի համար իմ եղբայր վրացի գրողները ինձ անվանելով «ընդհանուր» կամ երկու ժողովուրդները միացնող մի կապ, բացառիկ մի պատիվ են արել, չնայելով Հայաստանի կառավարության նշանակած կենսաթոշակին — իրենք էլ առաջարկել են իրենց հետ Վրաստանի կառավարական կենսաթոշակին։

Իմ արածի հանդեպ իմ եղբայր վրացի գրողների արածը ես գտնում եմ էնքան շռայլ մի պատասխան, ինչքան շռայլ մի պատասխանի ընդունակ է միայն վրացին։

Խոստովանում եմ, որ ինչքան էլ անսահման սիրել եմ վրացուն ու Վրաստանը, բայց ես էնպես մի ծառայություն չեմ արել, որ արժանացած լինեմ էդքան մեծ մի պատվի։ Բայց Վրաստանի գրողների վերաբերմունքը առատաձեռն վրացու պայծառ ու ազնիվ շունչն Է փչում ինձ վրա և ինձ ներշնչում Է տրամադրություն գոնե առաջիկայում աշխատել արժանանալու Էդ պատվին։ Եվ Էն սերը, որ միշտ տածել եմ դեպի Վրաստանը — որ եղել Է ինձ համար երջանիկ մի առատ աղբյուր — նա թերևս ինձ ուժ տա պատասխանելու Էդ մեծ պատվին։