Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/411

Այս էջը հաստատված է
393. ԶԱՎԵՆ ՏԵՐ - ԵՂՅԱՆԻՆ
1921, նոյեմբերի 17, Կ. Պոլիս
Սրբազան հայր,

Գրաբերս Էն տիկինն Է, իմ ազգական գնդապետ Բագրատ Թումանյանի կինը, տիկին Սառա Դավիդովնա Թումանյան, ինքը ռուսուհի, որի մասին քիչ առաջ Ձեզ հետ խոսեցի հեռախոսով և խնդրեցի իր ամերիկյան չեկերը վավերացնել։ Խնդիրս կրկնելով՝

մնամ Ձեզ մեծապես հարգող՝
Հովհ. Թումանյան

394. ԶԱՎԱԿՆԵՐԻՆ

Կ. Պոլիս–Թիֆլիս

1921, <դեկտեմբերի> 2, Կ. Պոլիս
Իմ ջանիկ-մանիկներս1,

Էսքան ժամանակ, որ ինձանից տեղեկություն չունեք, երևակայում եմ, թե ինչքան եք անհանգստացել ու ինչեր եք մտածել։ Դժբախտաբար, ինչ եկել եմ՝ վերադարձողի չեմ պատահել, որ նամակ գրեի — մի կողմից, մյուս կողմից Էլ — ասել եմ՝ Էսօր կգնամ, Էգուց կգնամ ու Էսպեսով Էլ ետ Է ընկել։

Ստացել եմ երեքիդ նամակն Էլ2։ Արոյանն Էլ պատմեց, ձեզ մոտ Էր եղել, տեսել Է, հետներդ խոսել Է։ Մի խոսքով — դուք իսկի չեք կարող երևակայել, թե ինչքան եմ կարոտել և ինչքան եմ անհանգիստ։ Էստեղ շատ են զարմանում ու զգացվում հաճախ, երբ տեսնում են Էս ամենը։ Իրիկունները պառկում եմ թե չէ, սկսում եմ ձեզ վրա մտածել և ամբողջ գիշերները քնել չեմ կարողանում։ Անդադար երևակայում եմ ճանապարհն ու տուն հասնելը և ձեզ։

Թեև, կարծում եմ, ապահով պիտի լինեք, բայց միշտ մտածում եմ, թե ով գիտի ինչ նեղություններ եք քաշում։