Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/416

Այս էջը հաստատված է

ու գեղարվեստը։ Աննախընթաց լավ։ Գրողներին արդեն թոշակներ են կապել և տալիս են ամեն դյուրություն, ինչ որ կտրող են տալ Էս պայմաններում2։ Քանի երկիրը խաղաղի, Էնքան ավելի լավ պիտի լինի։ Եթե գրվածք ունեք՝ ղրկեցեք, Գրականության ու գեղարվեստի տան միջոցով (որի նախագահն եմ ես, և որը գտնվում Է Թիֆլիսում)3 կառաջարկենք կառավարությանը։

Եթե ամենքին չեն նշանակել կենսաթոշակ, սահմանի խնդիրն Է պատճառը։ Ես Շիրվանզադեի նամակում գրել եմ բոլոր պայմանները, նա Ձեզ կասի։ Այժմ մոտս չունեմ բնագիրը, որ վեց կետից Է բաղկացած, թե ինչ արտոնություններ ունեն գրողները և գեղարվեստագետները5։

Եթե զբաղված են մի որևէ կարևոր գրական գործով, պիտի հայտնեն կառավարությանը, և քանի ամիս իրենց աշխատանքը տևի, էնքան ամսի ապրուստ պիտի ստանան։ Եթե վերջացրին՝ առաջարկելու են կառավարությանը, և կառավարությունը պիտի գնի ավելի բարձր վճարով՝ քան ընդունված է Ռուսաստանում։ Եթե հիվանդ են պիտի հայտնեն, որ կառավարությունը հոգ տանի և այլն։

Իհարկե, գրականության մեջ արժեք ունեցող գրողների մասին է և կամ թեկուզ նոր, սկսնակ, բայց տաղանդավոր։

Երևանում առայժմ դժվար պիտի լինի, մանավանդ սենյակի պատճառով, որովհետև 30 հազարանոց մի քաղաք լցվել է 200 հազար ժողովուրդ: Բայց Թիֆլիս Դուք ավելի լավ պիտի զգայիք Ձեզ քան Փարիզ, ինչպես տեսնում եմ Ձեր նամակից։

էստեղ, Պոլիս էլ ենք բաց անում Գրականության և գեղարվեստի տուն6։ Զարմանալի քաղաք է Ձեր Պոլիսը։ Չեմ ուզում նկարագրել և պատմել թե ինչու, բայց չսիրեցի։

Մեծ հաճույքով եմ հեռանում էս երկու օրս դեպի մեր երկիրը։

Ներեցեք, սիրելի բարեկամուհիս, եթե Ձեզ մի փոքրիկ նեղություն տամ։ Ձեր նամակի հետ, Ձեր հասցեին ուղարկում