Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/418

Այս էջը հաստատված է

Тифлис, Вознесенская 18, որ ըստ այնմ անեմ, հետագա քայլերը։

Եթե Պոլսում գոյություն ունի որևէ հայ գրական մարմին կամ որևէ հայկական իշխանություն, խնդրում եմ, էս գործի մասին տեղեկացնեք նրանց։ Եթե նրանցից որևէ մեկը հանձն կառնի իմ դատի պաշտպանությունը, նա կհամարվի լիազորված իմ կողմից։