գնահատելը թողնում եմ կառավարությանը, և թե՛ իմ մանկական գրվածքների ժողովածուն, և, թերևս, նաև գրելիքները, որոնց համար, հարկավ, պետք է բանակցության մտնենք մեր լուսժողկոմատի հետ3։
405. ԱՐԱՄԱՅԻՍ ԵՐԶՆԿՅԱՆԻՆ
Թիֆլիս—Երևան
Նամակիս հետ մի գրություն եմ ուղարկում կոմիտեին1 և Բոստոնի հանձնախմբի դիմումն եմ ղրկում2 և շնորհակալություն հիվանդությանս ժամանակ ցույց տված վերաբերմունքի համար։
Ճշմարիտ, որ էս հիվանդությունս իմ բոլոր գործերս տակն ու վրա արավ և ինձ դրեց մի դրության մեջ, որ բնավ չեմ երևակայել։
Մի նամակ էլ գրում եմ Ալ. Ֆեոդորովիչին3։ Իմ ցանկությունն է — էս դրությունից դուրս գալ, բայց դուրս գալ մարդավարի։ Դրա համար էլ խնդրում եմ Երևան էս մասին հոգալիս՝ նկատի առնեք իմ ունեցած-չունեցածը — թե արժեքավոր գրքերն են, թե նկարները և թե իմ գրվածքները — մանկական։ Մանկական, իհարկե, ժողովածուն եմ ասում։ Եվ ամեն մեկի գնահատությունը ձեզ եմ թողնում4։
Ինձ հարկավոր է միայն, որքան հնար է, շուտով ազատվեմ էս դրությունից, կազդուրվեմ և պարապեմ։ էնքան նյութեր ունեմ տարիներով ընկած և չեմ կարողանում նվիրվել իմ գործին։
Նույնպես, Արամայիս ջան, չմոռանաս Իգատակի և առհասարակ էդ շրջանի ազատ հողերի գործը։ Մի գործ էլ մենք
27—7