տեղ գտնվող ճյուղերին անվերապահորեն մոտենալ ու նպաստել Հայաստանի օգնության գործին ու մարմիններին։
Ավելորդ չեմ համարում ավելացնել, որ Հայաստանի օգնության կոմիտեի գոյության փաստը և մեր առաքելությունը ունեցան իրենց բարոյական նշանակությունը։
էս ամենը վստահություն են ներշնչում պնդելու, թե Հայասաանի օգնության կոմիտեի գործը [ամուր <1 անընթ․>] հաստատուն հիմք ունի մեր գաղթավայրերում և գործը կենդանի տանելու դեպքում [ամենակողմանի կերպով մեր երկրի վերաշինության համար] արտասովոր է լինելու բառի ընդարձակ [<1 անընթ>] իմաստով։
1922, 11 հուլիսի, <Թիֆլիս>
407. ՊՈՂՈՍ ՄԱԿԻՆՑՅԱՆԻՆ
Թիֆլիս–Երևան
1Սիրելի Պողոս,
Էսօր քեֆս շատ Է խարաբ։
Պոլիս տպագրության Էի հանձնել բանաստեղծություններիս մի ժողովածու։ Ստացել եմ դեռ չկազմած մի օրինակը լիքը տպագրական սխալներով, մի շատ անբարեխիղճ կամ անվարձ սրբագրչի ձեռքի տակից անցած մի գործ։ Գրում եմ, որ ինչ որ կարելի Է ուղղել՝ ուղղեն2։
Տեսնենք ինչ դուրս կգա։
Գանք մեր գործին։
Ասում ես՝ մի գումար ես ձեռք բերել և ուզում ես ինձանից մի քանի բան գնես3։ Շատ լավ․ բարով հազար բարի։ Ինձ Էլ մի Էդ տեսակ մուշտարի Է հարկավոր Էս վատ ժամանակս, որ համ փող ունենա, համ Էլ շաշ ըլի։
Ասում ես՝ ինչ ունեմ։
Ասեմ ինչ ունեմ, ախպեր։
1․ Ունեմ սրանից մի 17 թե 18 տարի առաջ գնած հին դոկումենտներ՝ Ներսես V-ի կոնդակների սևագրության դավթարը