Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/433

Այս էջը հաստատված է

կան, և տպարանի բանն էլ ինձ հեշտ կհաջողի, եթե իրենք չունենան5։

Կսպասեմ նամակիդ6։

Էն 300 գիրքը վերցրին7։

Ես Էլ Երևանից փողի եմ սպասում, գրել Էին, բայց ուշացնում են։

«Բանբերն» ստացա, լուրջ բան Է8։

«Լուսաբերի» գործը նույնպես ես վերջացած եմ համարում, հիմի պայմանները՝ դու գիտես9:

Անցյալ օրը տիկին Կատարինեն մեզ մոտ Էր։ Ասում Էր Ջալալօղլի ես գնալու։ Ինքը լավ Էր։ Վաղը երեկոյան Էլ գալու Է Շանթը, կարծեմ, նամակ Է գրել10։ Էսօր Էլ Շանթի նոր պիեսի դատաստանն Է Հայարտանը11։

Դե առայժմ համբույրներով
քո Հովհաննես

409. ՄԵՍՐՈՊ ԵՊ. ՏԵՐ-ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ

Թիֆլիս – էջմիածին

1922, 29 օգոստոսի, Թիֆլիս
Սիրելի Մեսրոպ սրբազան,

Նամակդ շատ ցավ ազդեց1։ Բավական կոտրված ես երևում։ Շատ զուր։ Աշխարհք Է, ինչ ասես կպատահի, և ամեն հանգամանքում Էլ մարդ պետք Է Քյորօղլի մնա։ Քեզ համար քու գիտությունով պարապի, գործդ գետնին հո չի մնալու2։

Հապա ես ի՞նչ անեմ։ 25 բժիշկն Էլ մնացել էին զարմացած, թե ինչ հանգստությամբ տարա էն տանջանքներն ու էն օպերացիան։ Եվ մեծ հաճույքով նկատեցի, որ իմ վերջին շրջանի փիլիսոփայական տրամադրությունը թեթև ու անցողակի մի երևույթ չի։ Մահի հետ էլ եմ հաշտվել։ Եվ էն վայրկյաններին, երբ բացարձակ հուսակտուր էին լինում շուրջս ու վախենում — ես մի զարմանալի հանգստությամբ էի անցկացնում