Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/444

Այս էջը հաստատված է



1905


1. ԱՐԻՍՏԱԿԵՍ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս—Եվրոպա

(էջ 7)

Մարտի 9

Ինքնագիրը (8 էջ) պահպանվում է ԳԱԹ, ԱԶֆ, № 11։ Անթվակիր է. առաջին հրատարակության միջոցին որոշված թվականը՝ 1906, ճիշտ չէ։ Թեպետ տողատակի ծանոթության մեջ նշված է, որ թիվը որոշվում է հայ-թուրքական ընդհարումներով, նկատի չի առնված այդ ընդհարումների սկիզբը, ուստի շտկվում է բովանդակությամբ, «Բաքվի կոտորածի օրերը» խոսքերով և ամսվա՝ մարտի, հիշատակությամբ (տե՛ս ստորև)։

Տպագրվել է Եժ V, 295։

1 Բաքվի կոտորածը սկսվում է 1905 թ. փետրվարի 6-ին և շարունակվում մինչև 9-ը։ Աղետը կասեցնելու համար անմիջապես գործի են անցնում Թիֆլիսի մտավորականությունն ու հոգևորականությունը։ Հիշատակված ժողովը տեղի է ունենում փետրվարի 9-ին։ Ընտրված մասնաժողովը (բժ. Մ. Մուրադյան և Հովհ. Թումանյան) դեպքերին ականատես մի անձնավորության հետ պետք է խնդրեր կաթողիկոսին մեկնելու Բաքու և տեղում հասու լինելով իրողությանը դադարեցներ արյունահեղ ընդհարումը, նպաստեր հաշտությանը։ Նույն օրը՝ փետրվարի 9-ին, պատգամավորները մեկնում են Էջմիածին։ Երկու օր հետո՝ 11-ին Թիֆլիսում տեղի է ունենում մի նոր ժողով Վրաստանի և Իմերեթիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին եպիսկոպոս Սաթունյանցի նախագահությամբ, որոշվում է խնդրել կաթողիկոսին մնալու Թիֆլիսում, գլխավորելու նույն ժողովում ընտրված 12 հոգիանոց հանձնաժողովը և դիմելու ամեն հնարավոր միջոցի խաղաղությունը վերականգնելու։

Կաթողիկոսը իրեն ուղեկցող հոգևորականների և Թիֆլիսից ուղարկված պատգամավորների, այդ թվում Թումանյանի հետ, փետրվարի 13-ին ժամանում է Թիֆլիս և մասնակցում Վանքի եկեղեցու բակում նույն օրը տեղի ունեցած ժողովրդական մեծ ցույցին, որը կազմակերպել էին Թիֆլիսի հայ