այլ 1905-ի դեկտեմբերի երկրորդ կեսին գրած անհայտ նամակներից մեկին (այդտեղ պետք է գրական խոսքեր ասված լինեին Բաքրաձեի մասին, տե՛ս № 7 նամակը)։
Տպագրվել է ԵԺ V, 287։
Թարգմանություն
Մեծ<արգո> Դավիթ Իվանովիչ,
Դուք գուցե չեք մոռացել։ Ձեր նոր ծանոթին (Շուլավերում, մեր տանը, հրաժեշտի ճաշկերույթին[1])։
Ինձ ասում Էին, որ Դուք Բաշկեչեթումն եք գտնվում, և ես հենց նոր իմացա, որ Դուք այժմ գտնվում եք Շուլավերում։
Ես արդեն գրել եմ պ. Ռեզանովին, թե որքան Է մեր ժողովուրդը շնորհակալ Ձեզանից։
Իշխ. Բաքրաձեի և մեր «նոր գավառապետի» անունները բոլորի բերանին են, և նրանք են մեր բոլոր գյուղացիների ապավենը։
Դավիթ Իվանովիչ, [այսպիսի դժվար ժամանակ] տա աստված, որ պ. Վոսկրեսենսկին[2] նույնպես այդպիսի մարդ լինի—ժողովրդի եղբայր (հայ թե թուրք — դա միևնույն Է)։
Քանի որ ես ի վիճակի չեմ բացակայելու, եթե Նիկոլայ Կոստանտինովիչը[3] կամ Դուք գալու լինեք Լոռվա գավառամասը, խնդրում եմ բացիկով մի կերպ ինձ իմաց տաք՝ Քոլագերան—Դսեղ, ուզում եմ տեսնվել Ձեզ հետ շատ կարևոր գործով։
- ↑ Շանշիևին (Շանշյան) նվիրված այդ ողջերթի ճաշկերույթը եղել Է Ն. Կ. Ռեզանովին Բորչալուի գավառապետ նշանակելու օրերին։ Վերջինս, ըստ մամուլի տվյալների 1905 թ. նոյեմբերի 25-ին արդեն նոր նշանակված գավառապետ Էր («Кавказ» 1906, № 32. տե՛ս Շուլավերի տանուտեր Վ. Մեհրաբյանի նամակը Եդիգարով եղբայրների վայրագությունների մասին) ի պատիվ պ. Շանշիևի։ Նամակում հիշատակված ճաշկերույթը կարող Էր տեղի ունենալ նոյեմբերի 25—26-ը, որից հետո բանաստեղծը անցնում Է Լոռի կանխելու հայրենիքին սպասվող վտանգը (տե՛ս նոյեմբերի 29-ի հեռագիրը (№4) և ծանոթագրությունը)
- ↑ Հնարավոր Է, որ հիշատակված Վոսկրեսենսկին նույն Վոզնեսենսկին Է, որի անվանը հանդիպում ենք օրաթերթում. «Շուլավերի խնդրով Թիֆլիսից այստեղ ուղարկված Է – շտաբս կապիտան Վոզնեսենսկին մի խումբ պոլտավական գնդի կազակներով՝ շուլավերցիներին սպառնացող թուրքերի հարձակումների առնելու համար» (Արշ, 1905, № 66, 1-ը դեկտեմբերի)։ Երկու ազգանունները շփոթել կարող Էր և՛ նամակագիրը և՛ օրաթերթը
- ↑ Նիկոլայ Կոստանտինովիչը նույն Ռեզանովն Է