Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/45

Այս էջը հաստատված է

հայ ազգի կենացն է խմում ու լացը գալիս է էդ ժամանակ։ էլ էն Շանթը—ինքն էստեղ, միտքը Եվրոպա։ Դաս է տալի տրտնջալով—նրա համար, որ Եվրոպա գնա, դասագիրք է շինում, որ Եվրոպա գնա, պիես է գրում, որ Եվրոպա գնա, գարնանն սպասում է, որ Եվրոպա գնա, վերջապես կնոջն ու երեխաներին արդեն ուղարկել է, որ ինքն էլ ստիպված Եվրոպա գնա…

Մարիա Մարկովնան է—էստեղ իբրև քիչ ծրագիրներ ուներ, եկել է էդտեղից էլ նոր-նոր բաներ սովորել ու նոր ծրագիրներ բերել։ Ու սկսել է՝ էս որբևայրի կանանցն է նստել կրուժեվա գործել սովորեցնում, էս որբանոցի երեխաներին՝ երաժշտություն, աղքատներին՝ նոր տեսակի հովանավորություն, անգործներին՝ մեր աշխարհքում չլսված գործեր, հինգշաբթի երեկոների զրույցներ և միշտ նոր ու նոր ծրագիրներ և նոր ու նոր գործեր... Ռուստեմը կուզե՞ս. միշտ նույն նկարիչը կամ բանաստեղծը ֆայտոնի մեջ։ Սրընթաց անցնելով, շնորհալի բարևում է պատահողներին (առանձնապես Թումանյանին—ես նկատել եմ)։ Միշտ գանգատվում է. ա՛շի, հանգստություն չեն տալի էս քյոփողլիքն էլի… ու ցույց է տալի իր բազմաթիվ նկարները4, և էդ ժամանակ շատ ավելի հետաքրքրական է դիտել Յուզիային, որ հանդես է գալի իր ամբողջ հպարտությամբ, հիացած նայում է իր մարդու արվեստին ու ինքնամոռացության մեջ բացականչում «Чудно!Чудно!»:

Երջանի՜կ զույգ։

Եվ ահա էստեղ միտս ընկավ իմ կինը, որ երբեք չի հետաքրքրվել իմ գրվածքներով մինչև վերջերս։ Եվ միայն նորերս սկսեց հետաքրքրվել ու մե-մեն հիշեցնել, թե գրիր — ինչ որ իմացավ, թե տողավարձը շինել են — քսան կոպեկ, նոր է հավանում, թեև դրանք շտապով արած թարգմանություններ են կամ հին, տպագրությանն անպետք համարած բաներ…

Մեր սիրելի պ. Հակոբն5 էլ հո, ինչպես մի հին ձեռագիր ավետարան, ընկած զանազան սոցիալիստական բրոշյուրների մեջ, միշտ նստած է իր տեղր ծանր ու բարի։