Այս էջը հաստատված է
6. ՂԱԶԱԽԻ ԹՈԻՐՔ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈԻՑԻՉՆԵՐԻՆ
Բարանա
(էջ 12)
Հունվարի 2
Ինքնագիրը (2 էջ, սևագիր) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 372։ Տպագրվել է Եժ V, 285։
Թարգմանություն
Հարգելի պարոններ,
Այսօր ինձ հաղորդեցին, որ ձեր առաջավոր մարդկանցից ոմանք ուզում են ավելի մանրամասնորեն, քան երեկ, խոսել ինձ հետ հաշտության և քոչի մասին Բարանայում[1]։
Եթե այդպիսի մտադրություն կա, խնդրում եմ գալ վաղն առավոտյան, իսկ եթե ոչ — ապա պատասխանեք նամակաբերիս հետ, որպեսզի չուշացնեք մեզ։
Հունվարի 2
Հարգանքներով՝ Հովհ. Թումանյան
7. ՆԻԿՈԼԱՅ ՌԵԶԱՆՈՎԻն
Շահալի — Շուլավեր
(Էջ 12)
Հունվարի 6
Տպագրվել Է ԵԺ V, 286
Թարգմանություն
Մեծարգո Նիկոլայ Կոստանտինովիչ,
Ես Ձեզ երկու նամակ եմ գրել, չգիտեմ՝ ստացել եք, թե ոչ1
Ասում են՝ Ղազախի սահմանի վրա թյուրիմացություն Է պատահել և
- ↑ Բարանա — Նոյեմբերյան շրջկենտրոնի նախկին անունը (մինչև 1938 թ.),