Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/453

Այս էջը հաստատված է

(տե՛ս ծանոթագրություն № 2)։ Հայտնի է, որ Թումանյանը այդ ժամանակ չի բանտարկվում, բայց դավերն ու մատնությունները շարունակվում են, դրանցից մեկը այն կեղծ մեղադրանքն է, իբր թե Թումանյանը սպանել է անտառապահին (տե՛ս նամակը )։

5 Հիշատակված Հակոբը Անագչյանն է՝ Վարդազարանի գրասենյակի հաշվապահը։

10. ՎԱՍԻԼԻ ԶՈԼՈՏԱՐՅՈՎԻՆ

Դսեղ-Ջալալօղլի

(էջ 16)

Հունիս

Ինքնագիրը (սևագիր, 4 Էջ) պահպանվում Է ԳԱԹ, Թֆ, № 318։ Անթվակիր Է. ժամանակը որոշվում Է մոտավորապես՝ Ն․ Կ․ Ռեզանովի անվան հիշատակությամբ, այսինքն՝ նրա գավառապետության օրերին։ Մայիսի 30-ի նամակում հիշատակված այն փաստը, թե «Շիրինկինը գրել Է, որ ինձ ձերբակալեն» կարող Է կապվել նաև Թումանյանի՝ անտառապահին սպանելու սուտ մեղադրանքին և գրված լինել հունիսին, մայիսի 30-ի նամակից հետո, երբ բանաստեղծը նոր Էր լսել իրեն վերագրվող կեղծ մեղադրանքի մասին։

Տպագրվել Է Եժ V, 293,

1 Տե՛ս № 9 նամակի №1,4 ծանոթագրությունները։

2 Պատռված լինելու պատճառով չի կարդացվում։

3 «Հ. Գ.»-ն չի կարդացվում պատռված լինելու պատճառով։

Թարգմանության

Մեծարգո Վասիլի Ալեքսանդրովիչ,

Ես Շուլավեր Էի։ Նիկոլայ Կոստանդինովիչը շատ գոհ Է Ձեզանից և ուրախ Է Ձեր հայրական վերաբերմունքի համար դեպի գյուղացիները և Ձեր զգուշության համար մութ և արատավոր անձնավորոլթյունների նկատմամբ։ Մոտ օրերս նա պիտի գա Ջալալօղլի Բաշկեչեթի վրայով, Ջալալօղլիում նա կիջնի Ձեզ մոտ և ինձ հանձնարարել Է գրել Ձեզ այդ մասին։ Գուցե գա և մեզ մոտ, Դսեղ։ Հուսով եմ, որ ժամանակին ինձ իմաց կանեք։

Ես հավատացած եմ, Վասիլի Ալեքսանդրովիչ, որ մեզ մոտ ամեն ինչ ավելի լավ կերթա, քանի որ գավառում ունենք այդպիսի պետ, որը