Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/454

Այս էջը հաստատված է

տանջված ժողովրդի սրտակից բարեկամն է, և գավառամասում մի հայր, որը պետք է նստեր կաղնու ծառի տակ, հայրական խրատներով խելքի բերեր ժողովրդին և չիբուխով պատժեր չարաճճիներին, և ծիծաղեր, երբ նրա մոտ բերեին պոետին և ասեին, թե նա անտառում սպանել Է խեղճ անտառապահին կողոպտելու նպատակով։

Իհարկե, ծիծաղելի Է, բայց տեսնում եք դրա հետ միասին որքան ստորություն կա և ինչպես մարդիկ, որոնց ես ատել եմ, բայց որոնց ինչ Էլ լինի երբեք չարիք չեմ հասցրել և դա թույլ Էլ չեմ տվել, ինչպես ասում եմ ես։ Այդ մարդիկ իրենց ստորությունների մեջ սահման չեն ճանաչում։

Հովհաննես Թումանյանը սպանել Է անտառապահին — մի կողմ թողնենք, որ Թումանյանն այդ ժամանակ Լոռվա գավառամասում չի Էլ եղել։ Բայց, այնուամենայնիվ, ինչպես նրանք ասում են, գուցե սպանվածի դրժբախտ հորը մոլորության մեջ են գցել։ Իհարկե, նա ինձ չի ճանաչում։

Հուսով եմ շուտով կտեսնվենք։

Ձեզ հարգող՝ Հովհ. Թումանյան

11. ՆԻԿՈԼԱՅ ՌԵԶԱՆՈՎԻՆ

Դսեղ — Շnւլավեր

(էջ 17)

Հունիս

Ինքնագիրը (սևագիր 8 Էջ) պահպանվում Է ԳԱԹ, ԹՖ, № 416։ Նամակի սկիզբը չի պահպանվել։ Ում ուղղված լինելը որոշվում Է բովանդակությամբ։ Անթվակիր Է։ Հասցեատիրոջը պաշտոնից հանել են հունիսի վերջերին, իսկ նամակը գրված Է նախքան այդ, թերևս, հունիսին՝ երբ արդեն անցել Էր քոչի ժամանակը, և համեմատաբար հանգիստ Էր երկու ժողովուրդների փոխհարաբերությունը՝ շնորհիվ Թումանյանի և Ռեղանովի խաղաղասիրական գործունեության։

Տպագրվել Է Եժ V, 290 — 291։

Թարգմանություն

Դուք գիտեք, թե որքան չարչարանք քաշեցինք, որպեսզի Բորչալուի և Ղազախի գավառներում խաղաղություն պահպանենք թուրքերի և հայերի միջև, ու թե ինչպես բոլոր բարեմիտ մարդիկ դողում ու անդադար հետամուտ Էին լինում, որ խուսափեն հայ-թուրքական զազրելի ընդհարումներից։