Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/459

Այս էջը հաստատված է

Թարգմանություն

Մեծարգո Պյոտր Ստեպանովիչ,

Եթե Դուք Գորու գավառում գործ եք ունեցել հեղափոխականների հետ, Բորչալուի գավառում գործ կունենաք ավազակների հետ։ Բորչալուի գավառը հայտնի է սպանություններով, թալանով, ավազակությամբ, գողությամբ։

Նույնիսկ գործադուլի ժամանակ հայկական կոմիտեներն ու հանձնաժողովները զբաղված էին դատական գործերով և պայքարում էին բացառապես նման անկարգությունների դեմ։

Գործադուլից հետո, նրանք դադարեցրին այդ, բայց ժողովուրդը չի ուզում լռել, ժողովուրդը դատավորներ է պահանջում, պայքարողներ է պահանջում հափշտակիչների և ավազակների դեմ։

Գողության ու ավազակության հետևանքով քայքայվել է մեր գավառը։ Նկատի առեք, որ մեզ մոտ նույնիսկ հայ-թուրքական ընդհարումները — թալան էր և ուրիշ ոչինչ։

Հետևապես մեր գավառին հարկավոր է իշխանություն, ուժեղ և արդարադատ իշխանություն։

Մեր առաջին ծանոթության ու զրույցի ժամանակ Դուք խոստացաք լինել խիստ ու արդարադատ և միաժամանակ անաչառ՝ երկու ժողովուրդների նկատմամբ։ Եղեք այդպիսին, Պյոտր Ստեպանովիչ, և մենք բոլորս պատրաստ ենք Զեզ օգնել։

Մենք թույլ չենք տա որևէ գյուղում գող ու ավազակ թաքցնեք։

Ահա գանգատով Ձեզ մոտ են գալիս գյուղացիները։ Նրանք գանգատվում են Աքորի գյուղի բնակիչներից։ Աքորեցիք գողությամբ ուղղակի քայքայում են իրենց հարևաններին։

Օգնեցեք, ի սեր Աստծո, խեղճ գյուղացիներին, նրանք կործանվում են։

Բառիս բուն իմաստով կործանվում են։

Ես հիմա մեկնում եմ Թիֆլիս, մի քանի օրից հետո կգամ Ձեզ մոտ։

Հարգանքով՝ Ձեր
Հովհ. Թումանյան

14. ԻՎԱՆ ԼԵՎԵՆԻՆ

Դսեղ–Թիֆլիս

(էջ 21)

Ամառ (")

Ինքնագիրը (սևագիր, 3 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 337, Անթվակիր է. ժամանակը և տեղը որոշվում է մոտավորապես՝ բովանդակությամբ