Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/462

Այս էջը հաստատված է

որևէ փաստ հայտնի չէ։ Անհայտ է նաև այդ միջոցին Ռուստեմ (Արիստակես) Զարգարյանի հետ ունեցած նամակագրությունը (վերջինից ստացված միակ նամակը գրված է 1907 թ. հուլիսին)։

6 Ակնարկում է Փ. Վարդազարյանի «Վշտի ու թախծի երգիչ Հովհաննես Թումանյան» գրքույկը (1905, Թիֆլիս)։

16. ԱՇԽԵՆ ԵՎ ՆՎԱՐԴ ԹՈԻՄԱՆՅԱՆՆԵՐԻՆ

Մանգլիս—Դսեզ

(էջ 24)

Հունիսի 28

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 1220: Անթվակիր է․ տարեթիվը որոշվում է այդ ամառ Մանգլիսում գտնվելու, «Լուսաբեր» դասագիրքը Շանթի և Լիսիցյանի հետ հրատարակության պատրաստելու փաստերով։

Տպագրվում է առաջին անգամ։

1 Աշխենի և Նվարդի այդ նամակները չեն պահպանվել։

2 Դսեղ ուղարկված այս նամակն անհայտ է։

3 Խոսքը վերաբերում է Ռոստոմ (Ստեփան) Զորյանի կնոջը։

4 Հիշատակված տերտերը Հովհ. քահանա Մարտիրոսյանն է, Օլգա Թումանյանի հորաքրոջ ամուսինը և հայրացուն (մանրամասնությունները՝ ՍՀ 9, էջ 476—477)։

5 Համոն՝ Համլիկ Թումանյանն է։ Հիշատակված դասագիրքը «Լուսաբերն» է։ Այստեղ Թումանյանը կատակով ակնարկում է նկարազարդ («Հնարագետ Համոն» դասը. տե՛ս «Լուսաբեր» Ա տարի, Այբբենարան — Ընթերցարան, 1907, էջ 34։

6 Սուրենը և Վիգուշը (Վիգեն) Շանթի որդիներն են, Ջավոն (Ջավահիր)՝ կինը։

17. ՕԼԳԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Մանգլիս-Դսեղ

(էշ 26)

Հուլիսի 3

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց 3, № 85։ Տարեթիվը որոշվում է Մ անգլիսում գտնվելու փաստով։