Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/467

Այս էջը հաստատված է

23. ԱՆՈՒՇ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Մանգլիս — Շուլավեր

(Էջ 32)

Օգոստոսի 3

Ինքնագիրը (փոստային նկարազարդ բացիկի վրա) պահպանվում է ԹԹ, № 843։

Տարեթիվը որոշվում է փոստային կնիքով։ Տպագրվում է առաջին անգամ։

1 Տե՛ս «Լուսաբեր» Ա տարի, 1907, Թիֆլիս, էջ 49։ Նույն նկարը դրված է նաև Կ. Պոլսի՝ 1911 թ. հրատարակության մեջ (էջ 3)։ Նկարել է Վ. Ախիկյանը, որը նկարազարդել էր ամբողջ դասագիրքը։

24. ԱՐՏԱՎԱԶԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Մանգլիս—Շուլավեր

(էջ 32)

Օգոստոսի 3

Ինքնագիր (Գյոթեի նկարով բացիկի վրա) պահպանվում է ԹԹ, ՄՄ, № 1373։ Տարեթիվը որոշվում է Մանգլիսում գտնվելու փաստով։ «Քաջ նապաստակի» հեղինակ» գրելով, բանաստեղծը նկատի ունի Արտավազդի նույնանուն թարգմանությունը Ղ. Ն. Մամին-Սիբիրյակից, որ տպագրվել էր՝ Հոկ, 1907, էջ 165,

Տպագրվում է առաջին անգամ,

25. ԱՐԵԳ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Մանգլիս — Շուլավեր (էջ 33)

Օգոստոսի 3

Ինքնագիրը (բացիկի վրա) պահպանվում է ԹԹ․ ՄՄ․ № 1247։ Տպագրվում է առաջին անգամ։

26. ԲԱՔՎԻ ՀԱՅՈՑ ԿՈՒԼՏՈՒՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ

ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԲՅՈԻՐՈՅԻՆ

Թիֆլիս — Բաքու

(էջ 33)

Սեպտեմբեր

Ինքնագիրը (սևագիր, 1 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, № 314: Անթվակիր է, ժամանակը որոշվում է ըստ Թումանյանի՝ Հովհ. Քաջազնունուց