Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/469

Այս էջը հաստատված է

պատրաստի գրքեր տպագրելու համար և ուրիշ ոչինչ» (ԳԱԹ, Թֆ, № 1189)։

Ուրեմն, Քաջազնունին պահանջել է «Սասունցի Դավթի» Բ մասը, որպեսզի մեկ անտիպ գործը իրավունք տա վերահրատարակելու 1903 թ. ժողովածուն։ Այսպես է ծագել 1908 թ. ժողովածուն հրատարակելու մտահղացումը, թեպետ Թումանյանը, այնուամենայնիվ, չի գրել հիշյալ պոեմի Բ մասը, չնայած Բաքվի ընկերների այնուհետև ևս արած հորդորանքներին և պահանջներին (ԳԱԲ, Թֆ, № 1124, 1125)։ Պոեմի Բ մասի ստեղծագործական պատմությունը և մատենագիտական տեղեկություններին վերաբերող այլ մանրամասներ տե՛ս ՍՀ 4, 438—541։

Ինչ վերաբերում է «Լուսաբերի» հրատարակությանը, թեպետ դասագիրքը Բաքվից պահանջվել է, և Թումանյանն էլ ուղարկել է, բայց ի վերջո հրատարակությունը մերժվել Է։ Փոխարենը որոշվել Է հրատարակել նոր ժողովածու (ԳԱԹ, Թֆ, № 1190),

Տպագրվել Է ՈԻՀ 2, 432։

1 Բաքվի հրատարակչական ընկերության բյուրոյի հիշատակված գրությունը չի պահպանվել։ Ինչպես տեսնում ենք, բյուրոն, այնուամենայնիվ, ցանկություն և որոշում Է ունեցել հրատարակելու «Սասունցի Դավիթը» (Բ մասի հետ) առանձին գրքով և եթե չի հրատարակվել, պատճառը հեղինակն Էր։ Բաքվի հայոց կուլտուրական միության հրատարակչական մասնաճյուղի անդամների՝ Թումանյանին ուղարկած նամակներում հիշատակված № 76 գրության և հեղինակի պայմանների մասին որևէ ակնարկ չկա։ Սեպտեմբերից հետո ամենուրեք խոսվում է միայն ժողովածուի հրատարակության մասին (ԳԱԹ, Թֆ, № 1191—1193, 1124, 1125 և այն)։

2 Ստեփան Լիսիցյան և ընկ. հրատրակչությունը Թումանյանի ստեղծագործություններից հրատարակել էր «Անուշը», «Սասունցի Դավիթը» և «Բալլադները»։

27. ՏԵԼԵՄԱՔ ՏԵՐ-ՄՈՍԵՍՅԱՆԻՆ

Թիֆլիս-Գյառգյառ

(էջ 34)

Հոկտեմբերի 1

Ինքնագիրը (բացիկի վրա) անհայտ Է։ Առաջին անդամ տպագրվել Է ԳԹ, 1969, № 31. այստեղ հրատարակիչը՝ Սուրեն Հարությունյանը, հայտնում է