Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/478

Այս էջը հաստատված է

2 Խոսքը վերաբերում է դստերը գիմնազիայի 8-րդ մասնագիտական դասարանում տեղավորելուն։

3 Հովհ. քահ. Մարտիրոսյանի գրած նամակը չի պահպանվում։

4 Այդ ժամանակ Թումանյանն արդեն բանակցություններ է վարում իր Բեհբության փողոցի № 44 տան բնակարանից տեղափոխվելու համար, որը սակայն այդ տարի չի կայանում նրա բանտարկության պատճառով։

5 Ատ. Լիսիցյանի գրած այդ նամակը չի պահպանվում։

6 Վարդազարյանների վերադարձը ձգձգվում է մինչև դեկտեմբերի սկիզբը։

7 Պահպանվում են Ահարոնյանից և Լեոյից ստացված մեկ բացիկ և մեկ նամակ (ԳԱԹ, Թֆ)։

8 Դստերը գրած այդ նամակն անհայտ է։

9 Նկատի ունի հուլիսի 30-ին գրած իր նամակները․ կնոջն ուղղած նամակն անհայտ է։

10 Խոսքը վերաբերում է 1908 թ. ժողովածուի տպագրությանը և իր կատարելիք նոր փոփոխություններին։

Ինչպես պարզվում է նամակից, Թումանյանի ճանապարհորդության վերջին կետը Բաքուն էր, ուր նա մեկնել էր նոր ժողովածուի տպագրության կապակցությամբ։ Եթե հավանական է համարվում Բ Տանի հետ ոգոստոսի 1—2-ը Թիֆլիսից դուրս գալը, ուրեմն բանասաեղծը պետք է ստացած լիներ Երվանդ Թաղիանոսյանի՝ հուլիսի 28-ին Բաքվից գրած նամակը։ Այստեղ հայտնվում էր 1903 թ. ժողովածուի մասին Ավ. Ահարոնյանի գրախոսականը (Մճ, 1904, № 1) տպագրվելիք գրքում որպես առաջաբան կամ վերջաբան զետեղելու մտադրության և «Հասկերում» տպագրված «Ուժը» վերանայելու մասին։

Բաքվում Թումանյանը հրաժարվել է Ահարոնյանի գրախոսականը ժողովածուի մեջ դնելուց, խոստացել է վերամշակել «Ուժը» (վերնադիրը փոխել է «Հսկան» և կատարեք այլ փոփոխություններ, այդ մասին մանրամասնությունները տե՛ս «Բանբեր Երևանի համալսարանի», 1968, № 3, էդ. Ջրբաշյան, Տեքստաբանական դիտողություննեը Հովհ. Թումանյանի ստեղծագործությունների մասին)։ Չի բացառվում նաև, որ փորձել է վերամշակել «Մծիրիի» թարգմանությունը, բայց չի ավարտել, ուստի և թարգմանությունը դուրս է մնացել գրքից։ 1908 թ. ժողովածուի ստեղծման մանրամասն պատմությունը տե՛ս Հ. Քաջազնունու, Մ. Տեր-Անդրեասյանի, Երվ. Թաղիանոսյանի՝ Թումանյանին ուղղած 1907—1908 թթ. նամակներում (ՈՒՀ 5, 291—308—312, 318—324, 327, 328, 330)։

11 Կնոջից ստացած այդ օրերի նամակն անհայտ է։