Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/481

Այս էջը հաստատված է

էին՝ կուսակցական, անկուսակցական, շուրջ 160 հոգի՝ գրողներ, ուսուցիչներ, բժիշկներ, իրավաբաններ, հասարակական գործիչներ, այդ թվում Ավ. Իսահակյանը, Ստ․ Մալխասյանցը, Ավ. Ահարոնյանը, Գ. Խաժակը և շատ ուրիշներ։ Բոլորը մեղադրվում էին նույն «Դաշնակցության գործով»։

Թումանյանը ավագ որդու՝ Մուշեղի հետ բանտարկվում է 1908 թ. դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը։ Տրվում է համառոտ քաղվածք բանտարկության վճռից։

«Ունենալով կասկած հարուցող տեղեկություններ հակաօրինական ընկերակցության պատկանելու մասին և ըստ զինվորական դրության հայտարարված վայրերին վերաբերող կանոնների 23-րդ հոդվածի, ես՝ Թիֆլիս նահանգական ժանդարմական վարչության պետի օգնականս, վճռեցի նախնական կալանքի վերցնել Հովհաննես և Մուշեղ Թումանյաններին… (տրվում են նաև այլ ազգանուններ-խմբ.) մինչև գործի պարզաբանումը»։ Ստորագրել է ռոտմիստր Պրիգարան (ԹԹ, Փր, № 60)։ «Կասկած հարուցող հիմնավոր տեղեկություններ» ասելով, ռոտմիստրը, ամենայն հավանականությամբ, նկատի ունի Օդեսայից պահնորդական բաժնի ստացած դեկտեմբերի 23-ի գրությունը՝ Թիֆլիսում հեղափոխական նպատակներով դրամ կուտակելու, Թուրքիայից Բաթումի և Փոթիի վրայով դեպի Կովկաս զենք տեղափոխելու, Կովկասում ապստամբություն նախապատրաստելու մասին (նույն տեղում, № 57)։

Թումանյանին վերագրվող անհեթեթ մեղադրանքներից 1-ը նաև դաշնակցության «Արևելյան բյուրոյի» անդամներին հետապնդող գաղտնի գործակալների սպանությունը, կառավարության դեմ ապստամբություն կազմակերպելը և այլն (Թումանյանի ձերբակալության և ազատվելու մանրամասները տե՛ս Լ. Կարապետյան 23—30)։

Ստորև տրվում են Թումանյանի բանտարկության գործին առնչվող խնդրագրերը։

1909

45. ՊՐԻԳԱՐԱՑԻՆ

Թիֆլիս

(էջ 57)
Հունվարի 4

Ինքնագիրը չի պահպանվում։ Ձեռագիր պատճենը, արտագրված բնագրից (4 Էջ), գտնվում Է ՎՊԿԱ, ֆ 150, գ 1, գ 142, թ 245—250, լուսապատճենը