Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/490

Այս էջը հաստատված է

Ինչ վերաբերում է փաստերին, ես կարծում եմ, որ իմ կողմից ներկայացված են իմ անմեղությունը հաստատող բավականաչափ ապացույցներ ի պատասխան ընդդեմ մեկ կասկածանքի կամ մեկ մատնության։

Հովհաննես Թումանյան

Տոմս № 2499
1909 թ., հունվարի 17,
Մետեխի բերդ, Թիֆլիս

48. ԵՐՅՈՄԻՆԻՆ

Թիֆլիս

(էջ 65)

Հունվարի 24

Ինքնագիրը (3 էջ) պահպանվում Է ՎՊԿԱ, ֆ 153, ց 1, գ 1422, թ 256—257, լուսապատճենը՝ ԹԹ, Փբ, № 80։

Չորրորդ Էջի պաշտոնական մակագրություններից երևում Է, որ 1909 թ. հունվարի 29-ին նախորդ երեք գրավոր ցուցմունքների հետ այս խնդրագիրը ևս դատախազը ուղարկել Է Թիֆլիսի նահանգական ժանդարմական վարչության պետ Երյոմինին (հասել Է հունվարի 31-ին)։ Վերջինիս՝ նույն օրվա մակագրությունը՝ ուղղված Պրիգարային, անընթեռնելի Է։ Դատելով բանաստեղծի չորրորդ լրացուցիչ ցուցմունքից (գրված, հավանաբար, փե– տրրվար-մարտ ամիսներին) պետի այդ մակագրությամբ մեղադրյալի նոր հարցաքննությունը մերժվել Է (ընթեռնելի են միայն վերջին его допроса խոսքերը) ։

Թարգմանություն

ԹԻՖԼԻՍԻ ԺԱՆԴԱՐՄԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՆՈՐԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԻՆ

Թիֆլիսի Մետեխի բերդի կալանավոր բանաստեղծ Հովհաննես Թումանյանից

ԽՆԴՐԱԳԻՐ

Ամսից ավելի Է, որ ես որդուս հետ ձերբակալված եմ՝ մեղադրվելով դաշնակցություն կուսակցությանը պատկանելու համար։

Սույն թվականի հունվարի 3-ին ես պարոն ռոտմիստր Պրիգարային ցուցմունք եմ տվել, ապա նրան ներկայացրել եմ երեք լրացուցիչ ցուցմունք, շարադրելով իրողություններ ու փաստեր, որոնք ապացուցում են