Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/492

Այս էջը հաստատված է



49. ԻԼԱՐԻՈՆ ՎՈՐՈՆՑՈՎ-ԴԱՇԿՈՎԻՆ

Թիֆլիս

(էջ 66)

Հունվարի 24

Ինքնագիրը (3 էջ) պահպանվում է ՎՊԿԱ, ֆ 13, ց 27, գ 1036, թ 10-11, լուսապատճենը՝ ԹԹ, Փր, № 87։

Թարգմանություն

ՆՈՐԻՆ ՊԱԾՅԱՌԱՓԱՅԼՈԻԹՅՈԻն ՓՈԽԱՐՔԱՅԻՆ,

ԿՈՎԿԱՍԻ ՓՈԽԱՐՔԱ ՆՈՐԻՆ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ

ԿՈՄԱ ՎՈՐՈՆՅՈՎ-ԴԱՇԿՈՎԻՆ

Թիֆլիսի Մետեխի բերդի կալանավոր բանաստեղծ Հովհաննես Թումանյանից

ԽՆԳՐԱԳԻՐ

Անցյալ տարվա դեկտեմբերի 23-ին Թիֆլիսի ժանդարմական վարչությունը իմ բնակարանը խուզարկելուց հետո ձերբակալեց ինձ 8-րդ դասարանի գիմնազիստ որդուս հետ միասին, մեղադրելով ինձ դաշնակցություն կուսակցության պատկանելուս համար։

Ես չգիտեմ ժանդարմական վարչության ձեռքում ինչ տվյալներ կան, դրանք ինձ չեն հայտնվում, որ ես կարողանամ հերքել և ես գտնվում եմ կալանքի տակ, շատ անգամ ինձ հարցնելով, թե որն է մեզ ձերբակալելու պատճառը։

Իմ ամբողջ հասարակական գործունեությունը կայանում է նրանում, որ հայ-թուրքական խառնակությունների ժամանակ 1905-1906 թթ. իմ հայրենիքում՝ Բորչալուի գավառի Լոռու շրջանում, ես օգնել եմ մեր գավառի պետերին և ուրիշ պաշտոնական անձանց, իրենց իսկ խնդրանքով, և միշտ իրենց գիտությամբ, ես ջանացել եմ բոլոր միջոցներով կանխել խռովություններն ու արյունահեղությունը։

Եվ իմ հայրենիքը ամենախաղաղ անկյուններից մեկն է եղել ամբողջ Կովկասում, միակ տարածաշրջանը, որը խաղաղության սպիտակ դրոշ բարձրացրեց և խաղաղ մնաց խառնակությունների ու անկարգությունների ամբողջ ընթացքում։

Այժմ, բանտում նստած, ես մտածում եմ իմ չափազանց անհեթեթ դրության մասին։ Իմ անմեղության հավաստիացման համար ստիպված էի գրել երեք լրացուցիչ ցուցմունք Թիֆլիսի ժանդարմական վարչության ռոտմիստր Պրիգարայի անունով[1], որին հանձնարարված է իմ գործի քննությունը, բայց առայժմ ապարդյուն։

  1. Նկատի ունի հունվարի 3-ի հարցաքննության ժամանակ տված իր բանավոր ցուցմունքի նույն ամսի 4-ի, 12-ի, 17-ի գրավոր լրացումները։