Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/496

Այս էջը հաստատված է

քան դժվարությամբ է նրան հնարավորություն տրվում հերքել և ապացուցե, իր անմեղությունը]։

Եվ [հավատացեք], եթե ես այսքան խաղաղ մարդ չլինեի, որի ուժը [գործում Է] բարոյական ներգործությունն Է [և լեգալ ճանապարհով], այլ լինեի հեղափոխական-դաշնակցական, այն Էլ [շեֆ], մեկը երևելիներից, [չէր կարող, որ], ապա նույն Բորչալուի գավառի կենտրոնում՝ Շուլավերում չէին թալանի մեր տունը, տանելով ամեն ինչ, ներառյալ երեխաներիս շորերը. այդ ինձ հետ պատահեց անցյալ տարի, համարյա բացահայտ, և մինչև հիմա մնում է բոլորովին անպատիժ։

Հավատացե՛ք, որ դա չէր [պատահի] կարող պատահել։

Եվ ինչպես գրել եմ նախորդ ցուցմունքներում, այնպես էլ այժմ հայտնում եմ Ձեզ, որ կարող եմ այս բոլորը ապացուցել փաստերով, փաստաթղթերով և վկաների ցուցմունքներով։

Միաժամանակ խոնարհաբար խնդրում եմ Ձեզ կրկին ենթարկել ինձ հարցաքննության, որպեսզի գործի էությունը, ինչպես և իմ լիակատար անմեղությունը ավելի պարզվի Ձեզ համար, և ես ազատվեմ այժմ ինձ վիճակված պատժից, որին ես արժանի չեմ։

51. Մ. ԼՈԶԻՆԱ-ԼՈԶԻՆՍԿՈԻՆ

Թիֆլիս

(էք 71)

Մարտի 20

Ինքնագրից պահպանվում է միայն սևագիր վերջին մեկուկես էջը՝ ԳԱԹ, Թֆ, № 197։ Խնդրագիր լրիվ մեքենագիր պատճենը (5 էջ, թվագրությունը և տեղը ինքնագրով) գտնվում է՝ ՎՊԿԱ, ֆ 13, ց 27, գ 1038, թ 95-97, լուսապատճենը՝ ԹԹ, Ջը, № 96 կամ Փր, № 987։

Թարգմանություն

ԹԻՖԼԻՍԻ ՆԱՀԱՆԳԻ ԵՎ ԶԱՔԱԹԱԼԱՅԻ ՄԱՐԶԻ

ՆՈՐԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՆ ԳԵՆԵՐԱԼ

ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻՆ

Թիֆլիսի Մետեխի բերդի կալանավոր բանաստեղծ Հովհաննես Թումանյանից

ԽՆԴՐԱԳԻՐ

Ձերդ գերազանցություն,

Ահա արդեն երրորդ ամիսն է, ինչ Թիֆլիսի ժանդարմական վարչության կարգադրությամբ ես բանտարկված եմ Մետեխի բերդում Թիֆլիսի երրորդ գիմնազիայի 8-րդ դասարանի աշակերտ որդուս հետ։