Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/505

Այս էջը հաստատված է

56. ՄԱՐԻԱՄ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս-Աբասթուման

(էջ 82)

Հուլիսի 18

Ինքնագիրը (4 Էջ) պահպանվում Է ԳԱԹ, ՄԹֆ, № 294։ Անթվակիր Է. տարեթիվը որոշվում Է ըստ Մ. Թումանյանի՝ 1909 թ. Աբասթումանում հանգստանալու փաստի (տե՛ս վերջինիս Աբասթումանում գրած 1909 թ. հունիսի 23-ի, հուլիսի 24-ի նամակները. ԳԱԹ, Թֆ, № 667, 668), Հասցեատերը իր՝ հուլիսի 24-ի նամակում որևէ ակնարկ չունի Թումանյանի սույն նամակը ստանալու մասին և բացի այդ գրում Է, որ ստացել Է երկու նամակ (հունիսի վերջերինը (անհայտ) և հուլիսի 9-ի նամակը)։ Պետք Է ենթադրել, որ այս նամակը իշխանուհուն հասել Է նրա՝ հուլիսի 24-ի նամակը գրելուց հետո (պարզապես, Թումանյանը գրել Է, բայց ուղարկել ուշացումով, դա բացառիկ բան չէր նրա համար)։

Տպագրվել է ԵԺ V, 320։

1 Նկատի ունի իր բուժումն ու հանգիստը, Աբասթումանում 1902 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր, 1903 թ. հուլիս–օգոստոս ամիսներին, որը հնարավոր էր դարձել, հատկապես, Մարիամ Թումանյանի և Փիլիպոս Վարդազարյանի ջանքերով և օգնությամբ։

2 Ակնարկում է իր՝ 1902 թ. հոկտ. 14-ի նամակը՝ գրված Մարիամ Թումանյանին, որտեղ «Սիրելի Մարիա Մարկովնայի» փոխարեն գրել էր «Սիրելի Աբասթուման» (տե՛ս ՍՀ 9, 337)։

57. ՆՎԱՐԴ ԹՈւՄԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս—Դսեղ

(էջ 83)

Օգոստոսի 5

Ինքնագիր (3 Էջ) պահպանվում Է ԹԹ, ՄՄ, № 1234։ Անթվակիր է առաջին հրատարակության մեջ թվականը թյուրիմացաբար որոշված է 1910 և գրելու վայրը՝ Աբասթուման, քանի որ 1910-ին ամռանը բանաստեղծը իսկապես Աբասթումանում Էր։ Տարեթիվը ճշտվում Է՝ 1909 և գրելու վայրը՝ Թիֆլիս, ըստ նամակի բովանդակության։ Ինչպես երևում Է նամակի առաջին տողերից, Նվարդն իր նամակում գանգատվել Է Դսեղում հանգստանալուց, թեպետ հավանում Էր բնությունը, այդ բովանդակությամբ է գրված նրա՝ 1909 թ. հուլիսի 15-ի նամակը Դսեղից (տե՛ս ԹԹ, № 2923)։ Այնուհետև, որոշակի Է, որ բանաստեղծի տված տեղեկությունները