Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/511

Այս էջը հաստատված է

 (թուրքահայ գրողներ), որը պատրաստում էին այդ օրերին, հրապարակվեց հունիսի վերջին (լուրը Գրքի լույսը տեսնելու մասին տպագրվել է հուլիսի 2-ին՝ Հր, 1910, № 143)։ Այս փաստը ևս ապացույց է, որ նամակը գրված է հունիսի կեսերին։


5 Մ. Թումանյանի որդուն՝ Միքայելին ուղղած նամակը, որը բանաստեղծը գրել էր Մ. Թումանյանի խնդրանքով (ԳԱԹ, Թֆ, № 669) չի պահպանել:


66. ՄԱՐԻԱՄ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

Թիֆլիս-Այգեն

(էջ 92)


Հունիսի 16


Ինքնագիրը (2 էջ) պահպանվում է ԳԱԹ, ՄԹֆ, № 295:

Տպագրվել է ԵԺ V, 326:

Ըստ սույն նամակի առաջին հրատարակության տողատակի ծանոթագրության, «Մի ոմն» ստորագրությամբ Մ. Թումանյանը դրամական օգնություն է ցույց տվել Ղ. Աղաչանին, Հնարավոր է, որ Այդ մասին է գրել բանաստեղծը՝ Մ. Թումանյանի ուղղած 1899 թվականի հուլիսի 24-ի նամակում (ԱՀ, 9, 121):

2 Ինչպես երևում է նամակի այս հատվածի բանաստեղծություներից և վերջում դրված «երևի էլ բաց նամակ չեմ ստանար) խոսքերից. սույն նամակին նախորդել Է Մ. Թումանյանի բացիկը վերջինիս՝ հունիսի 2֊ի նամակից հետո (չի պահպանվել):

3 Նկատի ունի կաթողիկոս Մատթևոս Իզմիրյանին, որը Թիֆլիս ժամանում Է հունիսի 27-ին, «Դպրոցական խնդիր» գրելով, բանաստեղծը նկատի ունի հայոց ծխական դպրոցների ծրագրի կանոնադրության հարցը, որր քննարկվել Է հունիսի 29-ին Մցխեթում՝ կաթողիկոսի և Վորոնցով֊Դաշկովի երկուսուկես ժամ տևած հանդիպման ժամանակ: Հուլիսի 1-ին կաթողիկոսին ներկայանում է ուսուցիչների մի խումբ, որը, հանձնելով Կովկասի հայ ուսուցչական միության կենտրոնական վարչության դիմումը, բողոքում Է հատկապես որոշ դպրոցների հոգաբարձուների ոտնձգությունների դեմ, միաժամանակ շտապեցնում դպրոցական ծրագրի և կանոնադրության կազմումը (Հր, 1910, № 140, Ար, 1910, .V 7, Էջ 597֊֊601):

4 Խոսքր վերաբերում է Մ. Թումանյանի նկատմամբ բանաստեղծի ունեցած զգացմունքին, այդ մասին տե՛ս ԹԺհ, 483 — 485:

5 Տե՛ս № 65 նամակի № 5 ծանոթագրությունը։