Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/512

Այս էջը հաստատված է

67․ ՍԻՐԱԿԱՆ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ

Թիֆլիս—Ալեքսանդրապոլ

(էջ 93)

Հուլիսի 13

Ինքնագիրը (4 էջ) պահպանվում է ԹԹ, ՆՆ, թղթ. № 59։

Տպագրվում է աոաջին անգամ։

1 Տե՛ս № 66 նամակի № 3 ծանոթագրությունը։ Բանաստեղծը գրում է, թե կաթողիկոսին հանդիպել է «նոր եկած» ժամանակ, ուստի հենվելով նրա Հ. Թ. ստորագրությամբ «Հորիզոնի» անվերնագիր առաջնորդողի վրա՝ տպագրված հունիսի 29֊ին, կարելի է ճշգրիտ որոշել հանդիպման օրը հունիսի 28. այդ առաջնորդողում հեղինակը ազդարարում էր նույն օրը՝ հունիսի 29 փոխարքա Վորոնցով֊Դաշկովի և հայոց կաթողիկոս Մատթեոս Իզմիրլյանի՝ Մցխեթում կայանալիք հանդիպման մասին (վերջինս հրավերը ստացել էր նախորդ օրը, և Թումանյանը, այցելելով նրան, տեղեկացրել էր այդ մասին և հոդված գրել թերթի հաջորդ օրվա համար (Հր․ 1910, № 140. այլ մանրամասնությունների № 142):

2 էջմիածնի միաբաններ Մեսրոպ Տեր ֊ Մովսիսյանը և Բագրատ Վարդազարյանը եպիսկոպոսներ են, որ Թիֆլիս ժամանած կաթողիկոսի շքախմբի մեջ էին (Մեսրոպ եպիսկոպոսը թարգմանչի պարտականություն էր կատարում, ինչպես նախորդ և հաջորդ կաթողիկոսների օրոք)։

3 Ս. Տիգրանյանի այս նամակն անհայտ է։

4 Բանաստեղծը Աբասթուման մեկնել է հաջորդ օրը՝ հուլիսի 14-ին (տե՛ս №69 նամակը)։

5 Ս. Տիգրանյանը չի ստանձնել «Հորիզոնի հրատարակության ղեկավարությունը և չի աշխատակցել (տե՛ս Ս. Տիգրանյանին գրած Թումանյանի № 82, 104, 131 նամակները)։

68 ԸՆՏՆԻՔՆԻՆ

ԱԲԱՍԹՈՒՄԱՆ—ԴՍԵՂ

(էջ 94)

Հուլիսի 16

Ինքնագիրը (3 էջ) պահպանվում է ԳԱԹ, Թֆ, ց 3, № 89։ Անթվակիր է. տարեթիվը որոշվում է Աբասթումանում հանգստանալու փաստով (տե՛ս նախորդ նամակը)։

Տպագրվում է առաջին անգամ։

1 Տե՛ս № 67 նամակի 4 ծանոթագրությունը։

2 Նկատի ունի Հեղինե Մելիք֊Հայկազյանի ընտանիքը։