Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/513

Այս էջը հաստատված է



69. ՕԼԳԱ ԹՈւՄԱՆՅԱՆԻՆ

Աբասթուման—Դսեղ

(էջ 95)

Հուլիսի 19, 20

Ինքնագիրը (4 Էջ) պահպանվում Է ԹԹ, ՄՄ, № 2807:

Անթվակիր Է. տարեթիվը որոշվում Է նախորդ՝ հուլիսի 16֊ի նամակով և Աբասթումանում գտնվելու փաստով։ Նամակը սկսել Է գրել հուլիսի 19֊ին, ավարտել՝ 20֊ին։

Տպագրվում Է առաջին անգամ։

1 0. Թումանյանի այդ նամակը չի պահպանվել։

2 Այստեղ հիշատակված Նվարդը Աբասթումանում հանգստացող Աղամալովներից է:

3 Նկատի ունի Վարդազարյան — Զարգարյան ընկերության գրասենյակի հաշվապահ Հակոբ Անագչյանի Հետ վարած բանակցությունները։

4 Խոսքը վերաբերում Է Փիլ. Վարդազարյանի եղբոր դստեր՝ Կատերինա Վարդազարյանի գրած հուլիսի 18֊ ի նամակին, ստացվել է նույն օրը՝ 18֊ին:

70. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Աբասթման — Մանգլիս

(էջ 98)

Հուլիսի 21

Ինքնագիրը (2 Էջ) պահպանվում Է ԳԱԹ, ՓՎֆ, № 16(ա)։ Անթվակիր Է. թվագրությունր որոշվում է բովանդակությամբ, նախորդ նամակի համեմատության և ստացած նամակների հիշաաակության (տե՛ս ծանոթագրությունները):

Տպագրվել Է ԵԺ v, 328— 329:

1 Բժիշկ Եփիեմ Աղամալյանի սպանությունը տեղի Է ունեցել 1910 թ. հուլիսի 14֊ին (Հր, 1910, № 155, 156 և այլն),

2 Տե՛ս № 69 նամակի № 4 ծանոթագրությունը, «Երկբարբառ» Է կոչվում, որովհետև գրված Է ռուսերն ու հայերեն։

3 Նկատի ունի հուլիսի 22֊ին (ն. տ.) Լեյզենից Մ. Թումանյանի ուղարկած նամակը (ԳԱԹ, Թֆ, № 670):

4 Պահպանվում Է Ռուստեմ Զարգարյանին. Կիսլովոդսկ ուղարկած Թումանյանի միայն մեկ բացիկ, որի փոստային կնիքը հուլիսի 21֊ինն Է (տե՛ս հաջորդ նամակը). Դրանով ևս հավաստի Է դառնում սույն նամակի գրության ժամանակը: